Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ արդեն 12-րդ օրն արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ընթացող պատերազմական գործողություններին տրված գնահատականն ու արված դիտարկումները հստակ ցույց են տալիս՝ Ռուսաստանն ամբողջ ծավալով կկատարի Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները, եթե հանկարծ Ադրբեջանը կամ Թուրքիան որոշեն ռազմական գործողությունները տեղափոխել Հայաստանի տարածք. ավելին՝ Պուտինի խոսքը մեսիջ էր, առաջին հերթին՝ Թուրքիային։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Ադրբեջանն Արցախի դեմ սկսած այս պատերազմը պլանավորել էր շատ վաղուց՝ դրանում ունենալով Թուրքիայի աջակցությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին Արցախի սահմանին սկսեց ռազմական հարձակողական գործողություններ՝ նախապես Թուրքիայից ստանալով խոստում, որ, եթե դրա համար միջազգային հանրությունն Ադրբեջանին ճնշի, ապա Թուրքիան այդ ճնշումների մի մասը կվերցնի իր վրա։ Այս ամենով հանդերձ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը տապալեց իր պլանը՝ բլից-կրիգը, և հիմա գնում է ուժերը մաշող պատերազմի ճանապարհով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ ռազմական գործողություններ սկսելու դրդապատճառներին։
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի սահմանների ողջ երկայնքով սկսված ռազմական գործողություններին զուգընթաց՝ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցը ձեռնամուխ է եղել ադրբեջանական ագրեսիայի մասին աշխարհով մեկ ներկայացնելու գործին, իսկ այդ աշխատանքի շնորհիվ է, որ որոշ պետություններից ստացվել են իրավիճակին համահունչ և ոչ թե՝ հայամետ, այլ՝ օբյեկտիվ արձագանքներ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի համակարգող Գևորգ Ղուկասյանը:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանն Արցախի սահմանի ամբողջ երկայնքով սկսել է պատերազմ՝ լայնածավալ ռազմական գործողություններ, և հիմա հայկական կողմի համար այդ պատերազմը զսպող մեխանիզմ կարող է լինել ադրբեջանական նավթագազային համակարգերի թիրախավորումը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Էներգետիկ աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ Արմեն Մավելյանը։
Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի դեմ վարում են լայնամասշտաբ ահաբեկչական պատերազմ, որով փորձում են լուծել մի շարք հարցեր՝ մասնավորապես, Թուրքիան նաև Ադրբեջանի միջոցով փորձում է լուծել տարածաշրջանային հարցեր և դառնալ Հարավային Կովկասում խոշոր խաղացող։ Մյուս կարևոր խնդիրը, որը փորձում է լուծել Թուրքիան, այն է, որ ցանկանում է օգտագործել Ադրբեջանը և 2023 թվականին Թուրքիայի 100-րդ ամյակը նշել ավելի լայն սահմաններով։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանն Արցախի սահմանին լայնամասշտաբ պատերազմական գործողություններ է նախաձեռնել, և դրան ի պատասխան՝ այսօր ամբողջ համաշխարհային հանրության համակրանքը հայկական կողմի վրա է, տարածաշրջանի խոշոր խաղացողների մոտ էլ ձևավորել է ակնկալիք, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։
«Թուրքիան, որն աշխարհին ասում էր, որ ինքն ահաբեկչության զոհ դարձած երկիր է, այսօր դարձել է ահաբեկչություն արտահանող, ահաբեկչության թրաֆիքինգով զբաղվող երկիր։ Թուրքիայի հերթական պահվածքը միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ սա այն Թուրքիան է, որը մարտահրավեր է նետում աշխահին՝ անգամ այս պանդեմիայի պայմաններում։ Այս պետությունն իր հավակնությունները ներկայացնում է ձախողված պետություններում՝ Սոմալի, Լիբիա և այլն, և հիմա, տեղի տալով Ադրբեջանի հորդորներին, մարտ է նետել և իր սպայական կազմը, որը գործողությունների է դիմում օդում, և ահաբեկիչներն Արցախի հետ սահմանին են»,- ասաց թուրքագետը։