Եթե ուզում են ԵՄ, գներն էլ կլինեն՝ ինչպես ԵՄ-ում․Օվերչուկը՝ ՀՀքաղաքական գծի մասին

ԵԱՏՄ-ի արտոնությունները Հայաստանին տրվել են փաթեթային, և եթե ուզում են՝ ինչպես ԵՄ-ում, գները ևսպետք է լինեն՝ ինչպես ԵՄ-ում։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նշել է, որ հայկական ԶԼՄ-ները մշտապես շրջանառում են Երևանի՝ ԵՄ չափանիշներին անցնելու թեման, և ակնհայտ է, որ այնտեղ ինչ-որ աշխատանք է տարվում: «Եթե նրանք սկսեն փոփոխել տեխնիկական կանոնակարգերը, հասկանալի է, որ դա արդեն որոշակի սպառնալիքներ կբերի մեզ համար», -ասել է ՌԴ փոխվարչապետը։

«Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Մենք դա հաստատ չենք ուզում։ Բայց կա քաղաքական գիծ։ Եվ այն իսկապես կհանգեցնի նրան, որ Հայաստանում կլինի կենսամակարդակի անկում, տնտեսության անկում, արտադրության անկում։ Այնտեղ կբարձրանան էներգակիրների, էներգիայի գները։ Այս ամենը կարող է տեղի ունենալ, եթե շարունակվի այս քաղաքական գիծը», – հավելել է Օվերչուկը։

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՌԴ-ից Հայաստան բնական գազի և նավթամթերքի մատակարարման պայմանների վերանայման հարցը վաղուց փակ ռեժիմով քննարկվում էր, և Հայաստանի ղեկավարությունը տեղյակ էր այդ վտանգների մասին։

«Մենք վաղուց ենք նրանց հետ դա քննարկել, շատ անկեղծ. հասկանալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել փակ ռեժիմով։ Նրանք այդ ամենը գիտեն և շատ լավ հասկանում են», – ասել է Օվերչուկը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031