«Երբ ասում է, որ պետք էր չէր հաղթել, դրանով ասում է, որ ինքն ինչքան ուզենա՝ կարող է մնալ իշխանության ՝ուրիշին չհաղթելու, բայց հայ ժողովրդին հաղթելու գնով, միևնույն ժամանակ վախեցնելով այդ նույն ժողովրդին»,- ասաց Մկրտչյանը։
«2018թ. տեղի ունեցան իրադարձություններ, որոնք լայն զանգվածներն անվանում են թավշյա, ոչ բռնի հեղափոխություն: Հեղափոխություն տեղի է ունենում, երբ սոցիալական պայմանագիրը, այսինքն՝ Սահմանադրությունը, կամ չի գործում, կամ գործում է մասամբ, կամ պարտադրված է բռնապետական ռեժիմի կողմից: Այս դեպքում հեղափոխական իշխանությունն առաջնահերթ պետք է արժեքային փոփոխություն անի, քանի որ լեգիտիմ իշխանությունն ունակ է ներդնել միավորող դրական արժեհամակարգ, որը կնպաստի առաջընթացին: Իսկ դրան զուգահեռ՝ պետք է անի սահմանադրական բարեփոխումներ, փոխեր «Կուսակցությունների մասին» և «Ընտրական» օրենսգրքերը»,- ասաց Ալեքսանդր Հարությունյանը:
Նա շեշտեց՝ գաղտնիք չէ, որ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանը իրական ճանապարհով էր ռուսական ռազմամթերք ստանում. «Գաղտնիք չէ, որ արցախյան առաջին պատերազմին սա էր մեր փրկության ճանապարհը, որտեղով Հայաստանը պարեն էր ստանում: Հիմա մենք այդ ճանապարհն էլ ենք զիջել թշնամուն: Եվ Աստված չանի՝ վաղը նորից պատերազմական իրավիճակ ստեղծվի, իրենք շատ հանգիստ կարող են այդ ճանապարհը փակել, և վերջ»:
Հայ ժողովուրդն իր պատմության ողջ ընթացքում ապրել է էլ ավելի ծանր ժամանակահատվածներ, սակայն կարողացել է կազմակերպվել և իր հավաքական կազմով ելքեր գտնել այդ ծանր իրավիճակներից, ուստի, շնորհավորելով ողջ հայ ժողովրդին մեր անկախության 30-ամյակի կապակցությամբ, ուզում եմ մաղթել մեկ բան՝ երբեք չընկճվել ու հստակ գիտակցել անկախության արժեքը. այդ գիտակցումը մեզ դուրս կհանի ստեղծված իրավիճակից։
«Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարն իր խուսափողական պատասխանով հաստատեց, որ Փաշինյանը փորձել է գավառական շուստրիությամբ խաղ խաղալ, բայց աղվեսը երկու ոտքով է հայտնվում թակարդում, և Փաշինյանը հայտնվել է թակարդում, որովհետև սա ինքնին դիվանագիտական սկանդալ է, առնվազն այն առումով, որ փորձել է գաղտնի շփումներ հաստատել Թուրքիայի ղեկավարության հետ՝ շրջանցելով և՛ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, և՛ ՄԽ համանախագահ երկրներին»:
«Այս անձնավորությունը փորձելու է շուստրիություն անել և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ ընդունելով նրանց նախապայմանները, ինքը դառնալու է Թուրքիայի կամակատար հնազանդ հարսը, իսկ նման Հայաստանի համար Թուրքիան այլևս սպառնալիք չի դիտարկվի, և այդժամ հարց է դրվելու ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ ՀՀ-ից հեռացնելու։ Ինչպես ասել եմ ընտրություններից առաջ, նույնը կրկնում եմ հիմա՝ ով Փաշինյանին ձայն է տվել՝ ձայն է տվել Հայաստանի՝ թրքացման ու թրքական վիլայեթի վերածման:
«Ես արձակուրդից աշխատանքի եմ վերադարձել օգոստոսի 26-ին, և օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 15-ը՝ իմ ազատման հրամանի օրը, գրել եմ օրական, երևի, 3-4 բացատրություն՝ տարբեր առիթներով: Ես մոտ 30 բացատրություն եմ գրել, և դրանցից 3-ի հիման վրա ստացել եմ նկատողություն, և այդ հիմքով ազատվել եմ աշխատանքից: Այդ նկատողությունները ծիծաղելի են. դրանց ժամանակագրությունը, պարբերականությունը ռեկտորի ժ/պ-ն ընտրել է այնպես, որ ես չհասցնեմ դատարանում վիճարկել: Ստացել եմ ամսի 7-ին, 9-ին և 15-ին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԵՊՀ մամուլի նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
«Չգիտեմ, նման ձևակերպումներ անելու համար էլ ի՞նչ նպատակ են հետապնդում, բայց չէ՞ որ մարդիկ, որոնք իրենց ձայն են տվել, չեն ընտրել նրա համար, որ ադրբեջանցիները օկուպացնեն Հայաստանի տարածքները։ Անդրանիկ Քոչարյանը, կարծում եմ, մեսիջ է հղում նման ձևակերպումներով։ Նույն հաջողությամբ էլ կարող է վաղը Երևանին Էրիվան ասեն»,- ասաց Աբովյանը՝ նշելով, որ Հայաստանի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում այս իշխանությունն իր վրա է վերցրել իր բաժին՝ հակահայ, հակապետական պարտավորությունը։
ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը շարունակում է սահմանափակ մնալ: Չնայած լրագրողական տարբեր կազմակերպությունների, Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարություններին, լրագրողական համայնքի հանդիպում-քննարկումներին, իշխանություններին ուղղված կոչերին՝ լրագրողների աշխատանքն ԱԺ-ում ավելի համակարգված չի դարձել, ինչպես պնդում էր Ալեն Սիմոնյանը:
«Տեսլականի ձևավորում չկա, դրան համարժեք գործողություններ չկան: Մենք որևէ երաշխիք չունենք, որ վաղն էլ այլ ճանապարհների հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Գիտեք, որ Ադրբեջանը բազմիցս հնչեցրել է իր նկրտումները հայկական գյուղերի վերաբերյալ, և մենք չգիտենք, թե այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանն է կառավարության ղեկավարը, ինչպիսի ռիսկայնությամբ կընթանան այդ գործընթացները: Եվ, ի վերջո, երբ Նիկոլ Փաշինյանը բանավոր փոխըմբռնմամբ հանձնում էր Սանասարի և Կովսականի հատվածները, ինքը լավ գիտեր, որ այդ ճանապարհին մենք ռեալ այլընտրանք չունենք»:
«Այդ մտավորականությունն աշնանը երիտասարդներին ասում էր՝ գնացե՛ք պատերազմ. սուտ հայրենասիրությամբ ազգը տարան կործանման։ Հիմա ո՞ւր են նրանք, նրանք հիմա պետք է ապաշխարեին ու ամբողջ կյանքում չոքած ման գան, մինչդեռ ո՞ւր են՝ թռել են, պարգևատրումները դրել են գրպանները ու թռել են և՛ պատասխանատվությունից, և՛ ասպարեզից»,- ասաց Մեսրոբյանը։
«Երբ ասվում էր, որ ոչինչ, Արցախի տարածքները տանք, իսկ երբ Հայաստանի տարածքին հասնի, Ադրբեջանը չի մտնի, ստացվում էր, որ միայն Հայաստանի կամ Արցախի մեղավորությունն էր այս ամբողջ հակամարտությունը: Իրականում հակառակն է եղել: Երբ մայիսին ադրբեջանցիները ՀՀ-ից տարածքներ վերցրին, Հայաստանից որևէ լուրջ արձագանք չեղավ, և հիմա դրա շարունակությունն է՝ Գորիս-Կապան հատվածում, որը վերջը չէ: Դա ընդամենը նրանց նվաճողական, ագրեսիվ, հակահայկական քաղաքականության, հայկական պետականության ոչնչացման քաղաքականության մի հատվածն է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Մեր նպատակը չէ դատավորին պատասխանատվության ենթարկելը: Մեր նպատակն է դատավորին պատասխանատվության ենթարկել միայն մի դեպքում, եթե կա խախտում դատավորի կողմից, և եթե դրա հետագա դրսևորումները վերացնելու համար մենք պետք է ցույց տանք, որ դատավորը սխալ է արել, և հետագայում մյուս դատավորները խուսափեն այն կրկնելուց»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածում ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։ Ավելի ուշ պարզվեց, որ Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի հատվածում ստուգում է Իրանից եկած մեքենաները, անգամ՝ գումար գանձում իրանցի վարորդներից:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Երիտասարդական կառույցի անդամ Տիգրան Վարդանյանն անդրադառնալով հայկական կողմի լռությանն ու իշխանության ներկայացուցիչների արած մեկնաբանություններին՝ նախ հիշեցրեց, որ Ադրբեջանն այսօր անցակետ է տեղադրել ՀՀ-ին պատկանող այն տարածքում, որը որոշ ժամանակ առաջ փակել էր, և բացեց միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ տվեց այս տարածքի ադրբեջանական անվանումը։
«Այն կազմը, որը ներկա էր այդ քննարկմանը, հույս էր տալիս, որ, այո, կլինի նաև կառուցողական քննարկում, և հենց այդ հույսով էլ գնացել էինք, որ մեր ասելիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տեղ հասցնենք: Քննարկում ստացվեց: Համենայն դեպս, այն առաջնային հարցադրումները, որոնք կային սահմանադրական ապագա բարեփոխումների շրջանակներում, քննարկվեցին, և բոլորը հնարավորություն ունեցան այդ կետերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի շրջանակներում ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի նախաձեռնած քննարկմանը սահմանադրական բարեփոխումների թեմայով:
«Արարատի դեպքերը մեզ շատ են հուզել, մենք խոսել ենք ֆերմերների հետ, ես դիմում եմ ոստիկանությանը՝ հայ ֆերմերների վրա ձեռք չբարձրացնեք: Դուք էլ եք գյուղացու տղա եղել, մեծամասնությունը գյուղերից են, և այսօր ձեռք բարձրացնել քրտինք թափող ժողովրդի վրա, առնվազն սրիկայություն է: Այդ մարդիկ իրենց աշխատանքով փորձում են իրենց ընտանիքը պահել, վարկերը փակել, և այսօր քաշքշել ֆերմերներին… սրիկաներ են դրանք առնվազն: Փոխանակ գյուղացու շահերը պաշտպանեն, պաշտպանում են թալանչիների շահերը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
Անահիտ Մանասյանը կողմնակից է կառավարման դասական ձևերին՝ նախագահական կամ խորհրդարանական, և նշում է, որ շատ դեպքերում մենք միֆերով ենք առաջնորդվում՝ խոսելով կառավարման այս ձևերի մասին, որովհետև մեզ թվում է՝ եթե գործ ունենք նախագահական ձևի հետ, իշխանության ամենագլխավոր սուբյեկտը նախագահն է, իսկ խորհրդարանական կառավարման պարագայում իշխանության կրողը Խորհրդարանն է:
«Եթե ամեն ինչ լավ է, ո՞ւմ է այսօր հաճելի, որ գնա՝ փողոցում ակցիա անի կամ երթևեկությանը խոչընդոտի, իր կյանքն էլ վտանգի: Ստիպված է, դա վերջին քայլն է, որին մարդը գնում է, որպեսզի մեր հարգարժան չինովնիկները հասկանան, որ խաղողագործը օդով չի կարող ապրել: Խաղողագործը քրտնում՝ ստեղծում է բարիք, բարի եղեք՝ պայմաններ ստեղծեք, որ մարդը կարողանա իր աճեցրած խաղողը վաճառել: Հոր խերի փող չի ուզում խաղողագործը. Ուզում է իր աշխատած քրտինքը վաճառել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դեռ չի անցել մեկ տարի, դեռ հարյուրավոր ծնողներ փնտրում են իրենց երեխաների մարմինները, սրան գումարած, եկեք պատկերացնենք այն ընտանիքների հոգեվիճակը, որոնք իրենց զավակներին հանձնել են հողին, կամ որոնց զավակները գերի են Ադրբեջանում, և այս իրավիճակում, երբ իշխանությունը խոսում է գունագեղ տոնական շոուի մասին, հարց է առաջանում՝ գունագեղ տոնի կողմնակիցների դեպքում մենք գործ ունենք դիտավորությա՞ն, թե՞ անմեղսունակության հետ. թեև երկու դեպքում էլ, խոշոր հաշվով, գործ ունենք սարսափելի իրականության հետ։
«Այս կապիտուլյանտ իշխանությունների պատճառով հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այն ավանդական ազգային օրակարգը՝ որպես պետական շահ, որ սպասարկել ենք տարիներ շարունակ, այդ թվում նաև՝ եվրոպական մայրաքաղաքներում, այսօր, ժողովրդական լեզվով ասած՝ չախվում է այս կառավարության կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ժողովրդի այն հատվածը, որը կրկին գնացել և քվե է տվել սրանց, արժանի է, որ իրեն հերթական անգամ մոլորեցնեն: Ի՞նչ դրական ազդակ կարող է լինել թշնամուց: Չկա և չի կարող լինել: Այս թրքացածների ամբոխն իշխանության է բերվել շատ հստակ աշխարհաքաղաքական խնդիր լուծելու նպատակով՝ ամեն գնով «կարգավորել» Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ զիջելով ամեն ինչ, ինչ նրանք պահանջում են, և մեկընդմիշտ փակել մեր պահանջատիրության, հայրենատիրության էջը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
168 TV-ի Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանը Փաշինյանի մատնանշած գունագեղ ու մասշտաբային նախատեսվող միջոցառումների մասին Փաշինյանի ձևակերպումներն այսպես բնորոշեց՝ այսպիսի հայտարարություններ անելով՝ նպատակ ունի շեղել մարդկանց ուշադրությունը մի շատ կարևոր գործընթացից, որը պատրաստվում է իրականություն դարձնել՝ իր ասած խաղաղության դարաշրջանին հասնելու համար։
«Մնում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանին նշանակեն նախագահ, և փազլը հավաքված կլինի: Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական գործիչ, ձևավորվել է Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարախոսության, քաղաքականության արեալի շրջանակներում: Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը մեր տարածաշրջանում չի կարող խաղաղ գոյատևել՝ առանց Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու, կամ գոնե ընդունելի մակարդակի փոխհարաբերություններ, բաց սահմաններ, դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու»:
«Հայաստանում ապագա չկա, և ինչպես Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց Արցախի մեծ մասն առանց կրակոցի հանձնվեց Ադրբեջանին. այսինքն` ստեց, այնպես էլ ապագա կա ասելով են ստում. կրկնում եմ՝ ապագա չկա, ու դրա համար Հայաստանից մարդիկ արտագաղթում են»։
«Համաձայն հիմնավորման՝ պետական հանրային իշխանության մարմիններում աշխատող ծառայողներն իրականացնում են այնպիսի կարևոր լիազորություններ, որպիսիք անհնար կլինի իրականացնել արդյունավետ և պատշաճ, եթե նրանք վարակվեն Քովիդ-19-ով: Հիմա ուշադրություն… «Հանրային ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխության մեջ բացառություն է արված ՀՀ նախագահի, վարչապետի, պատգամավորների, կառավարության անդամների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների անդամների և մի շարք այլ պաշտոնատար անձանց համար»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահեցնում է՝ Արցախում կատարվող շինարարական աշխատանքները կապ չունեն բնակարանաշինության հետ, պարզապես գումարները ծախսվում են որոշակի շենքերի արտաքին հարդարումների համար, որովհետև ըստ նրա՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շրջապատը նման բիզնես ունի:
Արձագանքելով դիտարկմանը՝ արդյո՞ք նման օրակարգ կարող ենք ձևակերպել, եթե նախևառաջ այդ օրակարգը չի ձևավորվում կրթական համակարգում, Մանուկ Հերգնյանը պատասխանեց, որ հաշվի առնելով այն, որ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում շատ արագ է փոփոխվում կրթությունը, մեզ անհրաժեշտ է մեր մարտահրավերներին համարժեք կրթական մոդելներ մշակել, որոնք պետք է լինեն և՛ պետական, և՛ մասնավոր սեկտորում։
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ Հայաստան ունի հնարավորություն՝ Արցախի հարցի վերաբերյալ սպասվող բանակցություններում շահեկան դիրքերից հանդես գալու, բայց ըստ նրա՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն օգտագործի այդ հնարավորությունը: