Նիկոլ Փաշինյանը հերթական շոուն է կազմակերպում, Հայաստան-Սփյուռք համաժողովը ֆեյք նախաձեռնություն է. Մուրադ Փափազյան
«ՀՀ իշխանությունները ՀՀ-Սփյուռք ֆեյք նախաձեռնություն են կազմակերպում՝ ցույց տալու համար, որ իրենք կարող են հավաքել Սփյուռքը, սակայն հերթական անգամ խաբում են հայ ժողովրդին, սխալ է, սուտ են խոսում կրկին»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում անցկացվելիք Հայաստան-Սփյուռք գագաթնաժողովին, որը կրելու է Համաշխարհային հայկական գագաթնաժողով անվանումը:
Նա նշեց, որ գալիք միջոցառումը համեմատելի չի լինելու Հայաստան-Սփյուռք նախորդ միջոցառումների հետ, քանի որ նախկինում բոլոր կազմակերպությունները, կարևոր հաստատությունները մասնակցում էին:
Նրա որակմամբ, գուցե դա անբավարար կապ էր, բայց այն կար, իսկական Սփյուռքի հետ շփում էր տեղի ունենում, հնչում էր նաև քննադատություն:
Մուրադ Փափազյանը ներկայացրեց, թե ինչ քայլեր է ձեռնարկել իր մուտքը ՀՀ արգելելու դեմ պայքարելու նպատակով, խոսեց Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի ստորագրման, Աննա Հակոբյանի Ֆրանսիա կատարած այցի, Ֆրանսիայում Արցախի անկախության ճանաչման 2020 թվականի գործընթացի ու այսօր դրա հնարավորությունների, ինչպես նաև իր հեղինակած՝ «Էրդողանի ռեժիմը. Սպառնալիք Ֆրանսիային» գրքի մասին, որը հրապարակվել է այս ամիս Ֆրանսիայում:
Մանրամասները՝ տեսանյութում