Ռուբիոյի հետ երեկ ստորագրած փաստաթղթից երևում է, որ TRIPP-ը սոսկ հայ-ամերիկյան պրոյեկտ չէ. Նիկոլը մեր չափաբաժնից նվիրելու է Ադրբեջանին. արգելք չկա. Արմեն Աշոտյան

«Եթե, Աստված մի արասցե, Նիկոլն ինքնահռչակվեց վարչապետ հունիսի 7-ից հետո, ապա Հայաստանի անունից ԹՐԻՓՓ-ի որոշակի մասնաբաժին նվիրելու է Ադրբեջանին և Թուրքիային»,- այս մասին քիչ առաջ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեկժամանոց այցին Հայաստանի Հանրապետություն և այստեղ ստորագրված երկկողմ փաստաթղթերում առկախնդիրներին։

Արմեն Աշոտյանն ասաց, որ Մարկո Ռուբիոն իր 1 ժամից պակաս տևած այցելության ժամանակ ստորագրեց 3 փաստաթուղթ Հայաստանի հետ, ուստի ցանկանում էկարճներկայացնել այդ 3 փաստաթղթերի հետ կապված կարևոր նրբություններ, խնդիրներ, որոնք դուրս են մնացել ընդդիմության խոսույթից։

Խոսելով ՀՀ-ԱՄՆկարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի մասին՝ Արմեն Աշոտյանն ասաց․

«Առաջին հայացքից ԱՄՆ-ի ընդհանուր քաղաքականությունն է հազվագյուտհանքանյութերի և մետաղների հանածոների հետ կապված առաջնահերթությունը՝ ամբողջ աշխարհը ունենալ մատակարարման և այլն։Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս փաստաթուղթը Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ է, իրականում, շատ հետաքրքիր նրբություն կա այստեղ։

Կարդացեք նաև

Հայաստանում հիմնական, կարևոր հանածոն մոլիբդենն է, որը համաշխարհային պաշարներով 7 % ունի մեր երկիրը, և աշխարհի 7 % մոլիբդենը մեզ մոտ է, Սյունիքում է հիմնականում։ Ըստ բաց աղբյուրների, այդ հանքանյութի հիմնական սպառողը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանն է, այդ հանքանյութի հիմնական սպառողը Եվրոպական միության երկրներն են։ Այո, Վաշինգտոնի հետ կնքված համաձայնագրով փաստացի Հայաստանը ստանձնում է պարտավորություն՝ առաջնահերթ վաճառել և ուղղորդել իր հազվագյուտ մետաղները և հանածոները ԱՄՆ-ինփաստորեն, ի հաշիվ Եվրոպական միության, որովհետև թիվ 1 շուկան Բելգիան է, Հոլանդիան և մի շարք այլ երկրներ»,- մանրամասնեց Արմեն Աշոտյանը, շարունակելով, որայդ փաստաթղթով փաստորեն Վաշինգտոնը Բրյուսելից ուզում է խլել հայկական մոլիբդենը։ ՀՀԿ փոխնախագահն այս երևույթը որակեց՝ որպես այս փաստաթղթի պարադոքսը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև մյուս փաստաթղթին՝ ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությանը։

Նրա որակմամբ, սա հետաքրքիր փաստաթուղթ է, որովհետև Հայաստանի հետ Բայդենի ադմինիստրացիան իր գոյության վերջին օրերին ստորագրել էր «Ռազմավարական գործընկերության կանոնադրություն»։

«Սա «Համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ» է։ Տեքստային վերլուծությունը ցույց է տալիս, որ կան, իհարկե, որոշակի տարբերություններ, որովհետև այս նոր փաստաթղթում կա հստակ հղում վաշինգտոնյան գագաթնաժողովին անցյալ տարվա, ԹՐԻՓՓ-ի հետ կապված հիշատակում և այլն, և այլն, այսինքն՝ մի քիչ ավելի կոնկրետիկա կա, միջուկային ռեակտորների հետ կապված և այլն՝ այն, ինչ որ չկար բայդենական փաստաթղթում։

Բայց խնդիրը միայն դա չէ, քանի որ Թրամփի ադմինիստրացիան սիրում է, այսպես ասած, ծյունինգ անել Բայդենից ստացած այս կամ այն ուղղությունները և դարձնել դա աննախադեպ, այստեղ այդ բառը «համապարփակ», այսինքն՝ comprehensive բառը թող ձեզ շփոթության մեջ չդնի, սա պարզապես փիառ,տոնածառային, կոսմետոլոգիական, դեկորատիվ բառ է, որովհետև բովանդակության մեջ կոնկրետ մի քանի կոնկրետ բաները հանած՝ որևէ լուրջ փոփոխություն չկա։

Հատկապես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա։ Ուրեմն, «comprehensive»` համապարփակ ռազմավարական գործընկերությունը ենթադրում է նաև հստակ համագործակցություն անվտանգային և պաշտպանական ոլորտներում։ Ինքը դրանով է comprehensive-համապարփակ, այսինքն՝ բոլոր ոլորտները պետք է որ ներգրավված լինեն, այդ թվում՝ և՛ ԱՄՆ-ի, և՛ մեզ համար կարևոր անվտանգային ոլորտ։

Այնինչ, երբ բացում եք անվտանգային ոլորտի հետ կապված 3-րդ սեկցիան, տեսնում ենք, որ այստեղ որևէ լուրջ, առարկայական բան գոյություն չունի։ ԱՄՆ-ը չի ստանձնում այս Համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթով Հայաստանի պաշտպանության, անվտանգության ապահովման որևէ պարտավորություն, բացի մեծահոգաբար թույլտվությունից Հայաստանին ապագայում համապատասխան մեխանիզմներով գնել ամերիկյան արտադրության զենքեր։ Այսինքն՝ այս փաստաթղթով Հայաստանի պաշտպանունակության, անվտանգության վրա որևէ լուրջ ազդեցություն չի նախատեսվում, որևէ նոր երաշխիք գոյություն չունի, ԱՄՆ-ը չի ստանձնում որևէ պարտավորություն Հայաստանի անվտանգության և պաշտպանության հետ կապված»,- ասաց Աշոտյանը։

Նա նաև մանրամասնեց, որ ԱՄՆ-ը շնորհակալ է նաև Հայաստանին, որ ՀՀ-ն իր մասնակցությունն ունի գլոբալ անվտանգության թեմաներով՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան, Մալի։ «Շատ հետաքրքիր է այդ 3-րդ բլոկի 2-րդ կետը, ամբողջությամբ Սերժ Սարգսյանի օրոք և շնորհիվ թողնված քաղաքական, ռազմաքաղաքական ժառանգության մասին է, որովհետև Աֆղանստան, Իրաք, Կոսովո,Լիբանան, Մալի, էս բոլոր թեմաները կամ սկսվել են Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, կամ շարունակվել, եթե չեմ սխալվում, միայն Աֆղանստանը, որ դրանից առաջ է արվել»,- ասաց Աշոտյանը։

Նա բացատրեց, որ 3-րդ հատվածում, որը կոչվում է Անվտանգություն և պաշտպանություն, որևէ անվտանգային երաշխիք Հայաստանին չի տրվում, ինչը հակասության մեջ է մտնում համապարփակ գործընկերության հասկացության հետ։

Անդրադառնալով նաև երրորդ՝ ՀՀ-ԱՄՆ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրին, Աշոտյանն ասաց, որ այստեղ կան շատ լուրջ սպառնալիքներ։

Նա նշեց, որ այս փաստաթղթով հաստատվում է իր ավելի վաղ հայտնած մտահոգությունը, որայս պրոյեկտը կարող է վերածվել ոչ թե հայ-ամերիկյանի, այլ հայ-ամերիկյան-ադրբեջանականի, հայ-ամերիկյան-թուրքականի։

«Չկա արգելք՝ այս նոր փաստաթղթով կողմերին վերավաճառել կամ որևէ այլ կերպ փոխանցել ԹՐԻՓՓ-ի իրենց մասնաբաժինները, չափաբաժինները 3-րդ կողմերին։ Ավելին, նախատեսված է մեխանիզմ, թե ինչպես պետք է կողմերը, եթե ուզում են էդ չափաբաժինները փոխանցել այլ կողմերին, այդ հարցը լուծեն։

«Պրոբլեմ առաջին՝ այս համաձայնագիրն ընդգծում է մեր մտահոգությունն առ այն, որ այս ԹՐԻՓՓ պրոյեկտը չի մնալու հայ-ամերիկյան, ակնհայտ է այսհամաձայնագրով, որ կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ 3-րդ կողմերին փոխանցել իրենց ակցիաները, ակնհայտ է, չէ՞, որ այդ 3-րդ կողմերի մեջ առաջին հերթին կանգնած են Թուրքիան և Ադրբեջանը։

Այո, Հայաստանից ակնկալվում է համաձայնություն, Հայաստանի համաձայնության դեպքում դա կարող է տեղի ունենա, որևէ մեկդ կասկածո՞ւմ է, որ եթե Թուրքիան ցանկացավ, իսկ նա ուզում է գնել, կամ՝ Ադրբեջանը, ամերիկացիք էլ ասեցին՝ օքեյ, Հայաստանի գործող իշխանությունները կարողանալու են ասել՝ չէ՞։

Այսինքն՝ «դա բացարձակ երաշխիք չէ, որ Հայաստանի գործող իշխանություններից կախված է լինելու էդ ակցիաների վերաբաշխումը», հակառակը՝ դա ամենամեծ սպառնալիքներից է, որովհետև այս իշխանությունը թրքահպատակ է, թրքամետ է և պրոթուրքական է, և սա հստակ է։ Ավելին ասեմ ձեզ, ես չեմ բացառում, որ եթե, Աստված մի արասցե, Նիկոլն ինքնահռչակվեց վարչապետ հունիսի 7-ից հետո, ապա Հայաստանի անունից ինքը՝ Նիկոլը, որոշակի մասնաբաժին նվիրելու է Ադրբեջանին և Թուրքիային։

Հիշեք այս խոսքերս։ Եթե չկանխեցինք հունիսի 7-ին Նիկոլի վերարտադրությունը, ապա Նիկոլը մեր բոլորի անունից վերանվիրելու է ԹՐԻՓՓ-ում մեր ունեցած չափաբաժինն Ադրբեջանին կամ Թուրքիային, կամ վերավաճառելու է սիմվոլիկ»,- ասաց նա։

Հաջորդ մտահոգությունն, ըստ նրա, այն է, որ ԹՐԻՓՓ կորպորացիան, որը ստեղծվում էմասնաբաժիններով, իրավունք է ունենում ենթակապալառուներ ունենալ և որոշել այս կամ այն գործողության, այս կամ այն գործառույթի, այս կամ այն ուղղության համար վարձել նոր կողմերի։

«Այդ նոր կողմերը 3-րդ կողմեր են կոչվում, ակնհայտ է նաև այստեղ, որ դրանք առաջնահերթության կարգով կարող են լինել թուրք-ադրբեջանական ֆիրմաներ, կամպանիաներ, որոնց ԹՐԻՓՓ կորպորացիան, այսպես ասած, պատվիրակելու է որոշակի լիազորություններ,գործառույթներ։

Եվ այդ 3-րդ կողմերը, օրինակ՝ թուրքական այս կամ այն կամպանիան, կամ՝ ադրբեջանական, ստանալու են նույն իրավունքներն այդ ֆունկցիան ապահովելու համար»,- ասաց Աշոտյանը, շարունակելով, որ կա պատուհան, որ ֆորմալ առումով կարող են պահել հայ-ամերիկյան պրոյեկտը, բայց հողի վրա բոլոր գործառույթները վերապատվիրակեն, պատվիրակեն, պատվիրեն թուրքական կամ ադրբեջանական կողմերին։

«Հաջորդ խնդիրն այս համաձայնագրի մեջ այն է, որ, փաստորեն, Հայաստանն իրոք զրկվում է սեփական ինքնիշխանությունից այդ տարածքի վրա։ Հայաստանը այդտարածքի հետ կապված իրավունքները՝ բացառությամբմաքսային, հարկային,տենց ընթացիկ, անվտանգային և այլն, ամբողջությամբ տալիս է էդ կորպորացիային, որտեղ 74 %-ը Հայաստան չէ։

Այսինքն՝ խոսել ինքնիշխանության մասին այսռեժիմի օրոք, որը,բացի մնացած ամեն ինչից, նաև մեր աչքի առջև, մեր սեփական հողը պատրաստ է տալ այլ կողմի, պարզապես զավեշտ է, սա պետական դավաճանությանը հավասար բան է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ էս համաձայնագրով նախատեսված է, որ եթեհամաձայնագրի դրույթները հակասում են մեր օրենքներին, ապա գործում է այս համաձայնագիրը, եթե չի հակասում Սահմանադրությանը։

Դե, ինչպե՞ս է Նիկոլը ուզում վերաձևավորել, վերաձևել մեր Սահմանադրությունը, եթե մնա իշխանության, բոլորս շատ լավ արդեն գիտենք և պատկերացնում ենք»,- բացատրեց Արմեն Աշոտյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031