Փաշինյանի խոստովանությունը. ի՞նչ է սպասվում Սոչիում. Հայկ Նահապետյանը պարզաբանում է

«Վլադիմիր Պուտինը միանշանակ ասում է, որ ՀՀ իշխանությունները կողմ են խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակին, այսինքն՝ որտեղ Արցախն ամբողջովին Ադրբեջանի ինքնիշխանության ներքո է հայտնվելու»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հայտարարություններին:

Ըստ նրա՝ ՌԴ նախագահի ուղերձն առաջին հերթին հայ ժողովրդին էր ուղղված. «Հայ ժողովուրդ ասելով՝ արցախահայությանը և Հայաստանի քաղաքական ընդդիմությանը: Արցախահայությունը և Հայաստանի քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը ՌԴ նախագահի այդ ուղերձը շատ հստակ ընկալել են: Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում Արցախում, որովհետև ամենայն հավանականությամբ, Արցախի քաղաքական ղեկավարությունը ևս իրազեկ է, որ Փաշինյան Նիկոլը Պրահայում տվել է համաձայնություն՝ արևմտյան տարբերակին: Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը երևում է իր գրառման մեջ, ասելով, որ ռուսական տարբերակի վերաբերյալ քննարկումների դաշտում ենք, և ամենավերջում ասում է, որ ՌԴ-ն պետք է պաշտպանի իր առաջարկները: Այնինչ, երեկ ՌԴ նախագահն ասաց, որ մենք որևէ մեկին չենք պարտադրելու:

Սա նշանակում է, որ Սոչիի հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվելու է, որ տրվել է համաձայնություն Պրահայում՝ խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակին, իսկ Փաշինյան Նիկոլը իր նահանջի ճանապարհն է ապահովում. նա, վերադառնալով Հայաստան, ասելու է, որ գոյություն ունի ռուս-ադրբեջանական դավադրություն՝ Հայաստանի և Արցախի հայության նկատմամբ, չէ՞ որ ես գրել էի, որ մենք կողմ ենք ռուսական տարբերակին, ինչո՞ւ ռուսական տարբերակը չպնդեց: Ընդ որում՝ ռուսական տարբերակը չպաշտպանելու վերաբերյալ երկրորդ ստատուսը կա՝ Մարուքյան Էդմոնի կողմից: Ի՞նչ է նշանակում՝ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները, չե՞ք զգում, որ այդտեղ աբսուրդ բան կա: Պաշտպանելու խնդիր չէ, ՌԴ նախագահը միանշանակ ասաց, որ կողմ են ցանկացած տարբերակի, որին երկու երկրների ղեկավարները կհամաձայնեն, որը կապահովի խաղաղություն: Ամենայն հավանականությամբ, ՌԴ ղեկավարը գիտի, որ Փաշինյան Նիկոլը Պրահայում տվել է համաձայնություն ամերիկյան տարբերակին, դրա համար նրա ուղերձի բուն մեխը Փաշինյան Նիկոլը չէր, այլ արցախահայությունը և ՀՀ քաղաքական ընդդիմությունը, որ՝ որոշակի ժամանակահատված ունեք ձախողելու դա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս