Իրավապահները մտել են ԲՀԿ–ի Վանաձորի գրասենյակ․ կան ձերբակալվածներ
Իրավապահները մտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակ։ Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ 10 ձերբակալված կա։
«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ»,– տեղեկացել են կոմիտեից։
Նրանցից 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը։
Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 23-ին հայտնել էր, որ Շիրակի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել, կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ։



