Ռուսաստանը պատրաստ է Իրանից դուրս բերել հարստացված ուրանը. ԱԳ փոխնախարար
Իրանից բարձր հարստացված ուրանը դուրս բերելու Ռուսաստանի առաջարկն առաջվա պես գտնվում է սեղանին: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ուրանը Ռուսաստան տեղափոխելու մեր առաջարկը, որի մասին բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահը, կողմերի համար ընդունելի քայլերի հաջորդականությամբ, որպեսզի այդ նյութը, վերջին հաշվով, օգտագործվի իրանական ռեակտորների համար վառելիք արտադրելու նպատակով, սեղանին է մնում։ Մենք այն հետ չենք կանչում», – ասել է Ռյաբկովը։



