Երևանում 1 անձ է կալանավորվել 700 հազար ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար
Երևանում ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար կալանավորվել է մեկ անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Ջ.Կ-ն իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ 16.98 գրամ քաշով «a-PVP» տեսակի և 13 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ է ձեռք բերել (շուրջ 700 հզր ԱՄՆ դոլար արժեքով) և տարբեր վայրերում պահել։
«Ջ․Կ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու փորձը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ջ.Կ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Ջ․Կ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։



