«Աննա Հակոբյա՛ն, ձեր պատճառով հայրենիք, զավակներ ենք կորցրել ու կորցնում ենք պետականություն». զոհված զինծառայողների ծնողները պատասխանում են Փաշինյանի կնոջը

Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանն այսօր հերթական գրառումն էր կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ այս անգամ անդրադառնալով դավաճանությանն ու կոչ անելով այն թաղել։

«Դավաճանությունը մահ է: Դավաճանության պահին արձանագրվում է մահ, մեռնում են այն հարաբերությունները, որ մինչ այդ գոյություն են ունեցել կամայական երկու սուբյեկտների միջև: Իսկ այն ինչ մահացած է պետք է թաղվի, այլապես կնեխի»,- գրել է Հակոբյանը՝ հորդորելով դավաճանության հետ մեկտեղ՝ թաղել նաև 5-հազարամյա մեր պատմությունը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներ Մխիթար Գալեյանի և Հակոբ Ռոստոմյանի ծնողները՝ Գարիկ Գալեյանն ու Արա Ռոստոմյանը, համամիտ են Աննա Հակոբյանի գրառման մեջ օգտագործված մի ձևակերպման հետ՝ այո, դավաճանությունը մահ է։

«Այո՛, դավաճանությունը մահ է, բայց դավաճաններին պետք է սպանել ու թաղել, իսկ մենք, արդեն երկու տարի է՝ հայտարարում ենք՝ այս երկրի առաջին դավաճանները Աննա Հակոբյանն ու իր ամուսինն են»,- ասաց Արա Ռոստոմյանը՝ ընդգծելով՝ Աննա Հակոբյանի խոսքը վերաբերում է հենց իրենց։

Գարիկ Գալեյանի փոխանցմամբ՝ դավաճանությունը, այո՛, մահ է, իսկ 44-օրյա պատերազմի 4000 զոհերը դավաճանության հետևանքով են զոհվել։

«Հիմա Աննա Հակոբյանը իր այս գրառմամբ ցանկանում է ծածկել իրենց արարքները, այն արարքները, որոնց պատճառով հայրենիք ենք կորցրել ու կորցնում ենք պետականություն, դրա համար է ասում՝ պետք է թաղել 5-հազարամյա պատմությունը»,- ասաց Գալեյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս