Զելենսկին նաև թուրքերենով է շնորհավորել մուսուլմանների տոնը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուկրաիներենով, թուրքերենով ու անգլերենով շնորհավորել է Ուկրաինայի ու ամբողջ աշխարհի մուսուլմաններին Kurban Bayram-ի (Զոհաբերության տոն) կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Թող այս օրհնյալ տոնը բոլորի տներին բերի բարեկեցություն ու երկարատև խաղաղություն։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որ այս տարի հնարավորինս շատ ընտանիքներ կարողանան անվտանգ նշել այս տոնը։

Մինչ պաշտպանում ենք կյանքը այստեղ՝ Ուկրաինայում և Եվրոպայում, միևնույն ժամանակ աջակցում ենք նաև կյանքի պաշտպանությանը Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցի և Հարավային Կովկասի բարեկամ ու գործընկեր երկրներում»,- նշել է Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ աշխարհի ոչ մի վայրում վախն ու անապահովությունը չպետք է գերիշխեն մարդկանց կյանքում և դրա հետ մեկտեղ մաղթել է, որ այս տոնը հույս և ուժ բերի բոլոր բարի սրտերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031