Մարկեդոնովը՝ Ռուբիոյի Հայաստան կատարած այցի մասին

«Մայիսի 26-ին Մարկո Ռուբիոյի այցը Երևան դարձավ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ամենացայտուն ազդակներից մեկը։ Վաշինգտոնը ցուցադրաբար աջակցեց ռուսական ուղեծրից դուրս գալու Նիկոլ Փաշինյանի կուրսին և միաժամանակ ամրապնդեց սեփական խաղադրույքը TRIPP-ի վրա. երթուղի, որը պետք է կապի Հարավային Կովկասը Կենտրոնական Ասիայի, կրիտիկական միներալների, էներգետիկայի և լոգիստիկայի հետ՝ շրջանցելով ռուս-իրանական վերահսկողությունը»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով պետքարտուղար Ռուբիոյի այցին Հայաստան, մասնավորապես՝ «Զվարթնոց» օդանավակայան։

Նրա որակմամբ, Ռուբիոն Երևան է ժամանել ոչ թե նեղ իմաստով հայաստանյան ուղղության համար, ամերիկյան հետաքրքրությունների կենտրոնում տրանսկասպյան նոր երթուղին է։ Մարկեդոնովը գրել է, որ TRIPP-ը Վաշինգտոնի համար դիտարկվում է՝ որպես հասանելիություն դեպի Կենտրոնական Ասիա, կրիտիկական միներալներ, էներգետիկա և լոգիստիկա մի տարածքով, որտեղ Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը կարելի է աստիճանաբար շրջանցել ու զսպել, ինչն արդեն իսկ արվում է այս պահին։

«Այցն ակնհայտորեն աշխատում է Փաշինյանի նախընտրական շրջանակի օգտին։ Մինչև հունիսի 7-ի ընտրությունները հայաստանյան իշխանությունների համար կարևոր է հանրությանը ցույց տալ, որ դեպի Արևմուտք շրջադարձը շոշափելի արդյունք է տալիս՝ փաստաթղթեր, ներդրումներ, ենթակառուցվածքային հեռանկարներ և տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու հնարավորություն։ Այդ պատճառով Ռուբիոյի գալուստը Երևանի համար դառնում է քաղաքական փաստարկ, որտեղ արևմտյան կուրսը բերում է ոչ միայն խոստումներ, այլև կոնկրետ պայմանավորվածություններ։ Իսկ սա չափազանց կարևոր է էլեկտորալ սպասումների համատեքստում»,- նշել է Մարկեդոնովը։

Սակայն, նրա կարծիքով, գլխավոր խնդիրը գեղեցիկ դիվանագիտական պատկերի և բարդ գործնական իրականացման միջև առկա խզումն է։

«Փաստաթղթերն ուժեղացնում են ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում, սակայն առանցքային հարցերը մնում են բաց՝ փողերը, անվտանգությունը, մաքսային ռեժիմը, Մոսկվայի ու Թեհրանի արձագանքը, Անկարայի դիրքորոշումը և հենց Փաշինյանի կայունությունն ընտրություններից հետո։ Այս կետում էլ ամերիկյան վերլուծաբանները տեսնում են Վաշինգտոնի գլխավոր թեստը՝ կկարողանա՞ նա արդյոք խորհրդանշական հաջողությունը վերածել գործող տարածաշրջանային նախագծի»,- անդրադարձել է Մարկեդոնովը։

Արաքս Մարտիրոսյան

Մարկո Ռուբիո, Մարկեդոնով, այց, Ռուսաստան, հայ-ռուսական, Ամերիկա, ԱՄՆ, արևմտյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031