«Այդ փաստաթուղթը Հայաստանի պետականության անկումն է լինելու». Հայկ Սևոյան

«Ծեծի է ենթարկվել իշխանության ընդդիմախոսներից մեկը: Կապ չունի՝ Էդգար Ղազարյանը որ ֆորմատով է ընդդիմախոս, բայց իշխանությունների թիվ մեկ խնդիրը պետք է դառնա՝ պարզել այդ միջադեպը: Եթե նրանք չպարզեն, այս ամենը մնում է իշխանությունների վրա, որ դա գրանցվել է՝ որպես պատվեր»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Սևոյանը:

Այսօր իր տան մոտ ծեծի է ենթարկվել Էդգար Ղազարյանը: Հիվանդանոցից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Ղազարյանը նշել է, որ սա իշխանությունների պատվերն է՝ իրեն ոչնչացնելու համար: Ի՞նչ հետևանքներ պետք է ունենա այս ամենը, արդյո՞ք ակնկալում եք, որ իրավապահների կողմից կպարզվի, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում:

Անդրադառնալով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, նա նշեց, որ Փաշինյանը բանավոր խոստումներ է տվել, Ադրբեջանն էլ պահանջներ է ներկայացնում:

Նիկոլ Փաշինյանը թվիթերում գրել էր, որ մի քանի ամիս է՝ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կառավարության որոշումն Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին: Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանեց Փաշինյանին՝ անիրատեսական համարելով սահմանին անցակետեր բացելու՝ Հայաստանի առաջարկած տարբերակները և շեշտելով, որ լավ քաղաքականություն չէ անտեսել 20 ամիս տևող քննարկումները: Կարծիքներ կան, որ սա հերթական պատերազմի նախերգանքն է. այդպե՞ս է:

Կարդացեք նաև

Հայկ Սևոյանը նկատեց՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտով Ադրբեջանի տրվող ճանապարհը պետք է վերահսկվեր ռուս սահմանապահների կողմից. «Ինչո՞ւ չի ընդունվում ռուս սահմանապահների վերաբերյալ կետը, ինչո՞ւ չի ընդունվում ՀՀ վերահսկողությունը, այլ Ադրբեջանն այս պարագայում հանդես է գալիս պահանջողի դերում: Բանավոր խոստումները չկատարելու դեպքում Ադրբեջանը պատրաստ է նոր ռազմական էսկալացիաների և նոր ագրեսիա դրսևորելու: Բայց չպետք է լինեն բանավոր խոստումներ, ներկայիս իշխանությունները պետք է հասկանան, որ այդ խոստումները տալը ու դրանք չկատարելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կամ հայ զինվորի կյանք կարող են արժենալ»:

Հարցին՝ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդների առկայությունը զսպող գործոն չի՞ լինի Ադրբեջանի համար, թե՞ եթե նրանց ներկայությունը որևէ կերպ զսպեր Ադրբեջանին, այս օրերին չէին շարունակի կրակել, նա պատասխանեց. «ԵՄ դիտորդների ներկայությունն այս պարագայում փոքր-ինչ ձևական բնույթ ունի, որովհետև եթե ԱՄՆ-ը և Եվրոպան դատապարտել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, ուրեմն՝ երկու հոգի ԵՄ դիտորդը պետք է ամբողջ ՀՀ-ի համար վահա՞ն հանդիսանա, իհարկե ոչ: Մենք ենք մեր հայրենիքի տերը և մեր հայրենիքի պաշտպանները: Չի կարող լինել այնպիսի գործոն, որ եվրոպացին կամ ամերիկացին գան մեզ պաշտպանեն, հանդիսանան Ադրբեջանից վահան մեզ համար: Այս ամենը ՀՀ-ի պետականության կորստին են մոտեցնում. Մենք արդեն կանգնում ենք ապրելու կամ մեռնելու շեմին, կամ՝ մեր պետությունը կորցնելու: Մենք 30 տարի պայքարում ենք, որ մեր պետությունը լինի ամուր և զարգացող»:

Նա նկատեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հստակ պայման է դրել ՀՀ-ի առաջ՝ տալ Զանգեզուրի միջանցք կոչվածը. «Դա, ցավոք, բխում է թե՛ բանավոր խոստումներից, թե՛ 44-օրյա պատերազմին հետևած նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտից, թե՛ նոյեմբերի 9-ից հետո ՀՀ սուվերեն տարածքին տեր չլինելուց: Բացի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կորցրած տարածքները, դրանից հետո ևս մենք կանգնած ենք եղել տարածքներ կորցնելու առաջ, իսկ այսօր ուղղակի թելադրողի դերում նրանք են, իշխանությունները կատարում են նրանց թելադրածները: Շաբաթներ առաջ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ կստորագրի փաստաթուղթ, թեկուզ դրանից հետո կոչեն դավաճան, բայց դրանով կդրվի խաղաղության դարաշրջանի սկիզբը: Ճիշտ է՝ երեք ժամ հետո ինքը հերքեց իր իսկ հայտարարությունը, բայց թեկուզ այդ փաստաթղթի ստորագրման գնով ՀՀ-ում խաղաղության դարաշրջան չի սկսվելու, սա ՀՀ պետականության անկումն է լինելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս