Ասում են՝ խաղաղություն ենք բերել ու առանց ծրագիր ման են գալիս, թող Ալիևի հետ ստորագրած թուղը ցույց տա. Գագիկ Ծառուկյան

Սուտը սրանց փեշակն է դարձել, ասում են՝ խաղաղություն ենք բերել, բայց ոչ մի ծրագիր չունեն: Այս մասին Վարդենիսում քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Մենք ունենք լավ թիմ, լավ ծրագիր, ունենք ցանկություն մեր ժողովրդին այս վիճակից հանելու, սուտ ասելը արդեն փեշակ է դարձել, առանց ծրագրի ման են գալիս: Ասելու բան ունեք, եկեք ներկայացեք, մի հատ նշան են սարքել՝ քարտեզ, ի՞նչ, էդ նո՞ր եք հայտնաբերել Հայաստանը՝ մասնատելով, բաժանելով:

Ասում են խաղաղություն ենք բերել, թող ցույց տան իր և Ալիևի թուղթը ստորագրած, պեչատած, ու ասեն, որ այսօրվանից խաղաղություն է, ոչ մեկ իրավունք չունի ոչ սահման խախտելու, ոչ կրակելու, ես էլ կասեմ՝ ապրեք, ճիշտ եք ասում: Սա բանավոր պայմանավորված է, Ադրբեջանի ախորժակը շատ մեծ է, այսօր ասում է` Սևանը Ադրբեջանինն է, Երևանն էլ Էրիվան է, մենք պետք է կարողանանք միասնական լինենք, ճիշտ ընտրություն կատարենք, որ նույն Ղարաբաղի ճակատագրին չարժանանանք»,- նշել է Ծառուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031