«Ընդդիմությունը կարող է հիմա մի գումարտակ հավաքել, գնանք և փորձենք պաշտպանել Աղավնոյի, Սուսի, Բերձորի և մեր մյուս համայնքների բնակիչներին, բայց ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեջքի հետևից սպանեց 5000-ից ավել տղու, նույնը սպասվելու է մեզ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը՝ ընդգծելով, որ բոլոր ճանապարհները բերում են մի կետի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում:
«Հիմա նույնն են անում, շարունակում են հանձնել։ Այս Կառավարությունը մինչև հիմա հանձնում է, որևէ բան հետ չի բերել, ուստի, քանի իրենք են իշխանություն, անհնար է խոսել հնարավորության մասին, թե երբևէ կարող ենք հետ բերել հանձնվող տարածքները, որովհետև նրանց համար կարևորը ոչ թե հայրենիքն է, այլ իրենց իշխանությունը պահելու հարցը»,- ասաց Կարեն Իգիթյանը։
«Ինտենսիվ կրակոցներ չկան, բայց այնպես չէ, որ հրադադարի ռեժիմը չի խախտվում: Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, կայուն լարվածություն կա, բայց մարտական գործողություններն այն ինտենսիվությամբ չեն, որ մի քանի օր առաջ էր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Ռեժիսորի կարծիքով՝ արդեն իսկ ակնհայտ է՝ ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում վերացնելու նպատակով ամբողջ օրն Արևմուտքի քարոզով զբաղվողները գիտակցված տանում են հայերի բնաջնջման քաղաքականություն, ինչին միանում է նաև Փաշինյանը՝ խոսելով Արցախի պաշտպանության բանակի ապառազմականացման մասին։
Արցախից վերադառնալու ճանապարհին նա ադրբեջանական կողմի կառուցած նոր ճանապարհին տեսել է ռուս խաղաղապահների երեք մեքենա. «Ինչ-որ աշխատանքներ էին տանում, մտածեցինք՝ երևի անցակետ են տեղադրում, ու այդ պահին նկատեցինք, որ Հին Շենից երևի 8-9 մեքենայի շարասյուն է գալիս, որից դատելով՝ առնվազն ադրբեջանցի փոխնախարար էր մեջը, որովհետև շատ ներկայացուցչական շարասյուն էր: Ժամը 3-ն էր, այսինքն՝ ինչ-որ պայմանավորված հանդիպում էր, բայց մեր կողմից որևէ մեքենա չկար, որ խոսեր այն մասին, որ այդտեղ նաև հայկական կողմը կար ներկայացված:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Նիկոլ Փաշինյանիհնչեցրած այս հայտարարությունը համարեց ոչ թե Արցախի մնացյալ հատվածի ապառազմականացում՝ զինաթափում, այլ Արցախում ապրող մեր 130 հազար հայրենակիցների նկատմամբ դավաճանություն։
«Պաշտոնապես ասում եմ, որ այսօր Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել Նախիջևան։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան-գնան Նախիջևան, մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը։ Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Նախիջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, նաև Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածներում, որտեղ մենք մաքսային ծառայության հսկողություն ունենք, և այս ընթացքում Ադրբեջանը որևէ անգամ չի օգտվել դրանից»:
«Չի կարող լինել օրենքից ու օրինականությունից դուրս քայլ, բայց այն, որ մենք դաժան ենք լինելու մեր հետապնդումներով՝ օրենքն ենք հետապնդելու, մենք գիտենք, որ դավաճանական և մատնիչ ձևով այդ սև ցուցակը կազմվել է, ուստի պայքարելու ենք»,- ասաց նա, թվարկելով այն քայլերը, որոնք պատրաստվում են ձեռնարկել:
Այսօր կեսօրից հետո Արցախի Պաշտպանության բանակը տարածեց հաղորդագրություն, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմում կան վիրավորներ և զոհ։
«Արցախի շփման գծում վերջին երկու օրերը լարված իրավիճակ է. 44-օրյա պատերազմից հետո թշնամին գրեթե ամեն առիթ օգտագործում է, որպեսզի լարվածության մեջ պահի այս հատվածում բնակվող մեր հայրենակիցներին, և նման սադրանքները կարծես թե օրինաչափ են դարձել: Այս անգամ մեր ՊԲ-ն կարողացել է իր պարտականությունները բարձր մակարդակով կատարել: Չունենք մարդկային և տարածքային կորուստներ, սակայն, ընդհանուր իրավիճակը լարված է այս պահի դրությամբ»:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ Ադրբեջանի երեկվա ագրեսիան պայմանավորված է նրանով, որ, առաջին հերթին, Ադրբեջանն ավելի նպաստավոր դիրքեր է փորձում զբաղեցնել, որպեսզի ավելի խոցելի դարձնի հայկական կողմի կարգավիճակը, պարտադրելով հայկական կողմին, այս պարագայում՝ Արցախին, լուռումունջ ընդունել Ադրբեջանի պայմանները:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ դասախոս, Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` 7 տարի առանց ռազմավարության կրթության ոլորտը կառավարելուց հետո կարևոր է համարում նման փաստաթղթի ընդունումը, սակայն նկատում է՝ այս փաստաթուղթն ունի ընդամենը որպես թուղթ մնալու և կյանքի չկոչվելու խնդիր, որովհետև գրվել է ընդամենը փորձագիտական խմբի կողմից, և դրա ռազմավարության մշակման ժամանակ հանրային լայն մասնակցություն չի ապահովվել, ինչի բացակայությունը հետագայում խնդիր է ստեղծելու ցանկացած գրած բան իրականություն դարձնելու համար։
«Պայքարող ուժը, որը կարողացավ այսքան մարդ մոբիլիզացնել, դա քիչ չէ: Այսքան արժանապատիվ մարդիկ, չնայած ծեծուջարդին՝ փողոց են դուրս գալիս, դա լուրջ բան է: Թույլ չտանք վարկաբեկել ընդդիմադիր շարժումը: Մեր թշնամուն դուր չի գալիս այդ ընդդիմադիր շարժումը, իրենց թույլ են տալիս մեր ներքին գործերին խառնվել, ինչքա՜ն ողորմելի է, էլի, մեր իշխանության վիճակը»:
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ փոխտնօրեն, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը վստահեցնում է՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերում արձանագրված նվազեցումները պետք է դիտարկել ընդամենը 6 ամսվա կտրվածքով, ինչը շուկայական նորմալ երևույթ է՝ հաշվի առնելով այն, որ ֆոնդերն արձագանքում են աշխարհի արժեթղթերի շուկաներում տեղի ունեցող երևույթներին։
Հարցին՝ ի՞նչ է արել 17 տարեկան անչափահասը, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է բերել և ցանկանում է անպայման կալանքի տանել, փաստաբանը պատասխանեց՝ կա տեսանյութ, որտեղ երևում է, որ անչափահասը պլաստիկե դատարկ շիշ է նետում՝ հայտնի չէ՝ ում ուղղությամբ ու ինչ հետևանքներով:
Ճանապարհաշինարարության ոլորտում զարհուրելի բաներ են կատարվում. առկա է մենաշնորհ և կոռուպցիա, ուստի իրավապահ կառույցները և կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող կազմակերպությունները պարտավոր են հատուկ ուշադրություն դարձնել այս ոլորտի վրա՝ խոշորացույցի տակ պահելով առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի և նրա կնոջը հավատարմագրային կառավարման հանձնված «Ճաննախագիծ» ՍՊԸ-ի գործունեությունը։
Վերլուծաբան Ստեփան Դանիելյանը Հարավային Կովկասում ԱՄՆ ակտիվությունը և այդ համատեքստում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը Փաշինյանի հետ դիտարկելիս հատուկ ուշադրություն է հրավիրում այդ երկրի ազգային անվտանգության դոկտրինում ամրագրված այն դրույթի վրա, ըստ որի՝ ԱՄՆ-ը պետք է թույլ չտա, որ առաջանա մի երկիր, որը կարող է ԽՍՀՄ-ի պես մրցել ԱՄՆ-ի հետ, իսկ այդ հարցում ԱՄՆ-ը սպառնալիք է տեսնում Ռուսաստանից և Չինաստանից, ուստի, ըստ այդ ռազմավարության, սպառնալիքները պետք է լուծել բալանս խախտելով։
«Եղել է պայմանավորված պատերազմ՝ պայմանավորված միջազգային ուժերի և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Այն ժամանակ, երբ ասում էին՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, այդ դեպքում պետք է, չէ՞, հասկանային դրա հետևանքները. չէ՞ որ երկրի ղեկավարը հենց դրա համար է, չէ՞ որ քաղաքական գործիչը պետք է ունենա պատասխանատվություն»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով՝ այդ անպատասխանատվությունն է պատճառը, որ Փաշինյանն իրականություն է դարձրել իր խոստումների ճիշտ հակառակը՝ ասվածի ապացույցը պայմանավորված պատերազմն է՝ պարտության ավարտով, և Հայաստանի ինքնիշխանության վերացումը։
«Խաղաղության ցանկացած պայմանագիր անխուսափելիորեն բերելու է Արցախի եթե ոչ՝ ամբողջական, ապա՝ էական հայաթափման»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով նախօրեին կայացած Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցին, ներկայիս փուլում ԱՄՆ հետաքրքրությանը Հարավային Կովկասի ու Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև Արցախյան հիմնահարցին, Խաղաղության համաձայնագրին ու Արցախի կարգավիճակի հարցին:
20 միլիոն դրամ գրավով օրեր առաջ կալանավայրից դուրս եկած «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանը պնդում է՝ դատարանն իր խափանման միջոց կալանավորումը փոխել է՝ պայմանավորված ոչ թե արդարադատություն իրականացնելու ցանկությամբ, այլ ինչ-ինչ հանգամանքներով։
«Մենք այդքան չկա՞նք՝ որպես ազգ, որ կարողանանք մեր ճակատը պարզ պահենք ու վռնդենք Փաշինյանին: Եթե քո տան հեռուստացույցը չի աշխատում, տունդ ես փոխո՞ւմ, թե՞ հեռուստացույցդ․ եթե Փաշինյանը հեռուստացույց է, եկեք վերցնենք, պատուհանից գցենք դուրս, նոր հեռուստացույց լինի իր տեղը, որը կաշխատի՝ ցույց կտա»:
Միֆ է տեսակետը, թե Հայաստանը Թուրքիայի համար տնտեսապես հետաքրքիր երկիր չէ. պնդում եմ՝ միֆ է, որովհետև ժողովրդագրական առումով Հայաստանին սահմանակից թուրքական երեք նահանգների՝ Կարսի, Արդահանի և Իգդիրի հավաքական բնակչության թիվը զիջում է այդ նահանգներին սահմանակից ՀՀ 4 մարզերի բնակչության թվին, և Թուրքիայի այդ երեք նահանգներում կան սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք լուծելու համար է, որ Հայաստանի հետ բաց սահմանն անհրաժեշտ է Թուրքիային։
«Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն հայտարարում էր, թե չի կարող փոխանցել պատճառը, որովհետև այն վերաբերում է իմ անձնական կյանքին, իսկ այսօր վարչապետի աշխատակազմը ներկայացնում է տեղեկություններ, որ ես իբրև թե կազմակերպել և ներկա եմ եղել վարչապետի դեմ 2021 թ. հունիսի 1-ին Փարիզում կազմակերպված ցույցին, ինչը բոլորովին սուտ է»,- իր՝ Հայաստան մուտքի արգելքի առնչությամբ տարածված պաշտոնական պարզաբանման վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց Մուրադ Փափազյանը:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ ի սկզբանե պարզ էր, որ գործող իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, և միամիտ պետք է լինել՝ Արմեն Գրիգորյանի հայտարարությունից անակնկալի գալու համար: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե Հայաստանն ամբողջովին դուրս է հանում իր զորքերն Արցախից:
«Այս ընդդիմությունը շարունակեց նույն լոզունգներով, ինչը, կարծում եմ, սխալ էր։ Պետք էր նաև սոցիալական հարցեր բարձրաձայնել, հասնել նպատակին և հետո նոր իրականացնել այն լոզունգները, որոնց վրա հիմնվելով՝ ծավալել են պայքարը, որովհետև ակնհայտ էր՝ առանց իշխանություն վերցնելու՝ դա անել հնարավոր չէր»,- ասաց Քոչարյանը։
«Ռուսաստանին Ղարաբաղյան գործընթացներից դուրս բերել հնարավոր չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության ռուսական և արևմտյան բանակցային հարթակներին:
«Կգա ժամանակ, երբ Արմեն Գրիգորյանի մահվան առեղծվածով կզբաղվեն արդեն կոմպետենտ մարդիկ, և կբացահայտվեն այնպիսի սահմռկեցուցիչ փաստեր, որոնք լույս կսփռեն նաև այլ մութ գործողությունների վրա: Ինքներդ դատեք, թե ովքեր են մեռնում սրանց տխուր իշխանությունների օրոք. Բոլոր նրանք, ովքեր ունեցել են դիրք, ունեցել են հեղինակություն և գաղափարապես դեմ են եղել երկիրը վաճառելուն, ստորությանը, քծնությանը, անբարոյականությանը, սուտ խոսելուն և այլն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Նիկոլ Փաշինյանը վախեցնում է սեփական ժողովրդին, թե՝ խելո՛ք մնացեք, նստեք տեղնե՛րդ, թե չէ պատերազմ կլինի, ուստի եկեք զիջենք, բայց ես պնդում եմ՝ որքան զիջեք, այնքան պատերազմն ավելի հուժկու է թակելու մեր դուռը»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ եթե ՀՀ իշխանությունը ցանկանում է խուսափել պատերազմից, պետք է հետևողականորեն բարձրաձայնի այն խնդիրները, որոնք հնարավորություն կտան տարածաշրջանում բալանս վերականգնել, օրինակ՝ հայտարարել, որ Արցախի հիմնախնդիրը կարգավորված չէ, և պետք է սկսել բանակցությունները Մինսկի խմբի հետ։
«Գուցե առաջին հայացքից հարցը չբարձրացվի դատավարության մասնակիցների կողմից, որովհետև ակնհայտ է, որ նույն տեքստն ունեն, բայց դա չի վերաբերում Քրեական օրենսգրքի բոլոր դրույթներին և դատավարության կարգին առհասարակ»,- ասաց Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ՝ այո, եթե արարքի նկարագրությունը նույնական է, նյութական իրավունքի տեսանկյունից հարցը լուծված է, սակայն շատ կարևոր է նկատի ունենալ, որ նյութական և դատավարական իրավունքները պետք է տարբերվեն:
«Արմեն Գրիգորյանի սպանության դեպքը Հայաստանում քաղաքական սպանությունների շղթայի շարունակությունն է, բայց ոչ ավարտը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: