Բժիշկը բացահայտել է վիտամինային անբավարարության առաջին ախտանշանը

Բժիշկ-թերապևտ Նաֆիսեթ Խաչմաֆովան բացահայտել է այն ախտանիշները, որոնք կարող են վկայել տարբեր վիտամինների անբավարարության մասին: Բժիշկը դրանք թվարկել է РИА Новости-ի հետ զրույցում։

Բժշկի խոսքով՝ վիտամինային անբավարարության առաջին նշանը անսովոր հոգնածությունն է: «Օրինակ՝ դուք նույն քանակությամբ աշխատանք եք կատարում գրասենյակում, բայց ամեն անգամ ձեր էներգիայի մակարդակը նվազում է, և տրամադրությունն ընկնում է: Կարող են առաջանալ նաև դյուրագրգռություն, քնի խանգարումներ և մրսածության նկատմամբ զգայունության բարձրացում»,- բացատրել է Խաչմաֆովան։

Բժշկը նաև պարզաբանել է, որ օրինակ՝ A վիտամինի անբավարարությունը ուղեկցվում է մաշկի և աչքերի չորությամբ, ինչպես նաև շրթունքների և բերանի անկյունների ճաքճքմամբ: B վիտամինի անբավարարությունը առաջացնում է եղունգների փխրունություն, մազաթափություն և մաշկային դերմատիտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031