Ալիևն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Քուպերին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար և Ռազմածովային ուժերի ծովակալ Բրեդ Քուպերին. տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հյուրը շնորհավորել է Ալիևին «հաջողությունների համար, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման հարցում՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ»,- նշվել է լրատվամիջոցների հաղորդագրություններում։

«Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ պետության ղեկավարը նշել է նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դերն այդ հարցում։ Ընդգծելով, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը լայն հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի զարգացման համար, նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը և Հայաստանն արդեն հարմարվել են կյանքին խաղաղության պայմաններում։

Զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է վերջին ժամանակներս երկկողմ հարաբերությունների զարգացումը Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին»,- գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031