
«Դաղստանի առավոտ» թելեգրամ-ալիքի սեփականատիրոջը մահացած են գտել Թուրքիայում. Թելեգրամյան ալիքներ

«Դաղստանի առավոտ» թելեգրամ-ալիքի սեփականատեր Աբակար Աբակարովին մահացած են գտել Թուրքիայում, տեղեկացրել է Mash-ը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին։
Ալիքի տեղեկացմամբ՝ 2023-ից նա գտնվել է դաշնային հետախուզման մեջ, այդ թվում Դաղստանի «Ույտաշ» օդանավակայանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։
Աբակարովի դին հայտնաբերել են վարձակալված վիլլայում, Էյուփսուլթան շրջանում, որտեղ նա ապրում էր վերջին մի քանի օրերին։ Մաքրուհին նրան գտել է հյուրասենյակում՝ առանց կյանքի նշանների, արյան մեջ։ Մահվան պատճառն առայժմ պարզված չէ։ Տունը, որտեղ նա ապրել է, վարձակալվել էր հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 7-ին տեսախցիկներում երեւում է, թե ինչպես է այնտեղ զոհի հետ միասին մտել առայժմ անձը չպարզված մի տղամարդ։ Դուրս է եկել արդեն երկու պայուսակով։