
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վատիկան

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վատիկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կգտնվի Սուրբ աթոռում»,- գրել է նա:
Հոկտեմբերի 19-ին նա Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ պապի հանդիսապետությամբ:
Ըստ Բաղդասարյաի՝ այցի շրջանակում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:
Տեղի կունենա նաև Փաշինյանի հանդիպումը Սուրբ աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ: