«Ռուսաստանը տեսնում է բազմավեկտոր քաղաքականություն, որի դեպքում չեն կարող շարունակվել արտոնություններ ՌԴ-ի կողմից։ Սակայն, ինչպես երևում է, ՀՀ իշխանությունները սկսել են առնչվել իրողություններին»,- ասաց նա։
Արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը «168 Ժամին» տեղեկացրեց, որ գործարարների համար բավականին բարդ իրավիճակ է:
Ըստ «168 ժամ»-ի աղբյորների՝ աղմկահարույց այս քրեական գործի քննության այն փուլում, երբ ըստ ԱԱԾ-ի՝ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է եւ փաստարկներ է պահանջել ԱԱԾ տնօրենից:
«Էկզոտիկ էր սկզբում հայակենտրոնության մասին Փաշինյանի մեկնաբանությունները։ ՀՀ իշխանությունները ներկայումս ավելի ադեկվատ հայտարարություններ են անում, հիանալի սկսում են հասկանալ Ռուսաստանի դերը տարածաշրջանում և հայ-ռուսական հարաբերությունների իրական բնույթը, սկսում են հարմարվել իրավիճակին»:
Հիմա թող վարչապետը հետևություն անի, թե ո՞վ է ում խաբում։ Եթե Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալները ճիշտ են, ապա դա նշանակում է, որ Վիճակագրական ծառայությունն է ապատեղեկատվություն մատուցում հասարակությանը։ Թե ինչո՞ւ, թող պարզի վարչապետը։
Նախկին իշխանությունները մեկ անգամ չեն հայտարարել, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, բայց դրան ոչ ոք չէր հավատում։ Ու ճիշտ էր անում, որովհետև մենաշնորհների վերացումն ինքնանպատակ չէ և ենթադրում է, որ դա պետք է բերի գների նվազեցման։ Այնինչ` գները չէին նվազում։
«Որևէ մեկը խախտե՞լ է Մանվել Գրիգորյանի անմեղության կանխավարկածը: Ինչո՞ւմ է տարբերությունը: Ակնհայտ էր, տեսանյութը կար, որ նման բան եղել է, մարդիկ վրդովվել են»:
«Այսօր իրավապահ մարմինների հանդեպ վստահություն կա, ընդհանուր առմամբ երկրում մարդկանց մոտ պետականության հանդեպ վստահություն է հայտնվել, որովհետև իրենք են ձևավորել իշխանությունը: Այսօր Արթուր Վանեցյանն ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներից մեկն է, որովհետև իր աշխատանքով ապացուցել է և իր գործողություններով արժանացել է դրան: Դա տալով և վերցնելով, փաստաթղթով չի»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի նոր ընտրություն կազմակերպելու մասին: Ըստ այդմ՝ մինչև մայիսի 3-ը դատավորների թեկնածուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը:
Այս ամենի մեջ մի բան ակնհայտ է, որ հայկական ցեմենտի արտադրությունը լավ օրեր չի ապրում։ Այն պարբերաբար կանգնում է լուրջ խնդիրների առաջ։ Ու որքան էլ տարիներ շարունակ տարբեր մեխանիզմներով փորձ է արվել ներքին արտադրության համար նպաստավոր պայմաններ ապահովել, դրանից իրավիճակը շատ չի փոխվել։
«Եթե ինչ-որ մեկը կարող է ասել, որ տարիներ շարունակ վնասով է աշխատել, ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում: Ցեմենտն արտահանում ես էժան գնով Վրաստան, որպեսզի վրացական էժան ցեմենտը չմտնի՞ Հայաստան: Դա ո՞նց եք պատկերացնում: Այդ սխեման աբսուրդ է»:
«Քանի դեռ հումանիտար պրոյեկտներն ընթացքի մեջ են, կողմերի ներկայիս դիրքորոշումների պարագայում շփման գծում իրավիճակը կլինի հանդարտ, սակայն սա ժամանակավոր երևույթ է և ցանկացած պահի կարող է դադարեցվել, սկսել առճակատման այլ ալիք ու այլ մակարդակ»»։
«Ընթանում է իներցիոն գործընթաց, քանի որ կողմերն իրենց շփման հենց սկզբից պատրաստակամություն էին հայտնել երկխոսություն սկսել հակամարտության կարգավորման նպատակով, և այդ երկխոսությունը սկսվել ու շարունակվում է։ Սակայն, իմ համոզմամբ, այս ամենը որևէ կապ չունի հակամարտության կարգավորման հետ»։
Շատ խորհրդանշական է Դավիթ Սանասարյանի հայտարարությունը՝ իր նկատմամբ գործի սարքված, շինծու լինելու մասին։ Եթե նա ճիշտ է ասում, ստացվում է, որ հետհեղափոխական Հայաստանում հարուցված բոլոր քրեական գործերն էլ կարող են շինծու լինել։
Ժամանակին ձևավորելով չափազանց բարձր սպասումներ` Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Ու հիմա ստիպված է ընդունել, որ չի կատարել այն բազմաթիվ խոստումները, որոնք շռայլել է հեղափոխության օրերին։
Շուրջ 20 տարի առաջ Հայաստանի դպրոցներում մեծ ոգևորություն կար՝ համակարգիչների ներմուծման հետ կապված։ Շատերը մտածում էին, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի կրթության որակի բարձրացմանը։
Փաստորեն, մեզ նախօրոք ու բարեխիղճ տեղեկացնում են, որ նոր տնտեսություն է ստեղծվել` տնտեսություն, որը չի չափվում թվերով: Ավելի ճիշտ՝ շատ դժվար է չափվում, բայց անպայման աճում է:
Եթե վարչապետին թվում է, թե նվազագույն կենսաթոշակի շեմը մի քանի հազար դրամով ավելացնելով՝ կատարել է կենսաթոշակների բարձրացման խոստումը, ապա չարաչար սխալվում է։
«Հիմա շվարած, նստած ենք: Հա, հասկացանք, տեղափոխվենք, բա որ հետո գան ասեն՝ սա էլ ենք ուզում, սա էլ ենք տանում: Այսպես չի կարելի: Լաբորատորիայի տեղափոխությունը 6-8 ամսվա քրտնաջան աշխատանք է պահանջում»:
«Մոսկվան ելնում է այդ գլխավոր նպատակից, փորձում է դիտարկել կարգավորման բոլոր փոխընդունելի տարբերակները, շատ տարբերակների շուրջ են քննարկումներ եղել այս ընթացքում, Մոսկվան պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերեր, բայց նաև հարցը միայն Մոսկվան չէ»:
«Ես անուն չեմ տվել, չեմ ասել՝ «Իմ քայլը» դաշինք, ինչո՞ւ են իրենք հանձնառումով հանդես գալիս: Որովհետև իրենք ընդունում են, որ այդ պատգամավորներն իրենց շարքերում են»:
Գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի նախագահ Էմմանուիլ Մակրոնին մեղադրում են պոպուլիստ (ամբոխահաճո) և որոշումներ կայացնելու անկարող ղեկավար լինելու մեջ: Այսօր արդեն նրան մեղադրում են նույնիսկ նրանք, ովքեր սոցիալիստ Մակրոնին ընտրել էին՝ ընդդեմ ծայրահեղ աջ Մարին Լե Պենի:
Ընդդիմության ու իշխանության միջև այս բանավեճում իշխանությունն ակնհայտորեն պարտվում է, քանի որ, ունենալով լծակներ, ոչ միայն չի իրագործում, ասենք, մեկ տարի առաջ հնչեցված իր իսկ հայտարարությունները, այլև անում է ճիշտ հակառակը։
«Մենք՝ որպես այս գործընթացի դիտորդներ, առաջիկայում կտեսնենք՝ այդ կամքը կա՞, թե՞ ոչ։ Բնականաբար, նման պրոյեկտների իրականացումը վստահություն կձևավորի հակամարտող կողմերի միջև, կլավանա բանակցային մթնոլորտը»։
«168 Ժամի» տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն իր պատգամավորների գլխին «շանթ ու որոտ է տեղացել»՝ այդքան մեծ բացթողնման համար: Եվ նույն օրը՝ ապրիլի 12-ին, «ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատակիցները ծանուցումներ են ստացել՝ 2 ամսից աշխատանքից ազատման մասին, որի արդյունքում էլ ոտքի են ելել:
Իսկապես, ո՞րն է ճիշտ՝ բռնե՞լը, թե՞ չբռնելը: Իհարկե, ճիշտը բռնելն է, որ հանկարծ չփախչի: Բայց մի՞թե փախչում է. կարծես թե՝ չէ, նույնիսկ ասուլիս է տալիս, բողոքի ակցիա է անում, կոչ է անում քննարկման գալ, այդ դեպքում ինչո՞ւ բռնել:
Չկա որևէ վկայություն, որ Ռուսաստանը հրաժարվել է «Լավրովի պլանից», ճիշտ հակառակը՝ կա հավանականություն, որ ցանկացած նման՝ Մոսկվայի ներքո կայացող հանդիպման ընթացքում Կրեմլը փորձելու է վերաթարմացնել «Լավրովի պլանը»։
Որպեսզի ասվածը հիմնավոր լինի, բերենք որոշ ցուցանիշներ. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2018թ. ապրիլին Հայաստանում հայտարարագրված է եղել ավելի քան 538,3 հազար աշխատատեղ։ Նույն տարվա հունվարի համեմատ կամ մինչև իշխանափոխություն՝ աշխատատեղերի քանակն ավելացել է 28,7 հազարով։
Մեր կրթության ոլորտի խնդիրներից մեկն այն է, որ շատ քիչ մասնագետներ ունենք, ովքեր կարողանում են համադրել խորհրդային համակարգի և ժամանակակից աշխարհի լավագույն որակները։ Կարեն Մելքոնյանի մոտ դա ստացվում էր։
Պետական պարտքի ակնկալվող աճը կլինի գերազանցապես կառավարության մասով։ Ըստ այդմ, կառավարության պարտքն ընդհուպ կմոտենա 7 մլրդ դոլարի սահմանագծին։ Մինչդեռ, ինչպես հայտնի է, պարտքի ռիսկերը հիմնականում այս հատվածում են։ Կառավարության պարտավորությունները վճարվում են բացառապես պետական բյուջեի միջոցների հաշվին։