Հայտնի է դարձել, որ Ռամիզ Մեհդիևի հետ համագործակցել է նաև Ադրբեջանի նախկին նախարար Մամեդյարովը

Ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնի են դարձել այն մարդկանց անունները, որոնք համագործակցել են Ռամիզ Մեհդիևի հետ: Դրանց թվում է նաև Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նշենք, որ Բաքվի դատարանը չորս ամսով տնային կալանքի է ենթարկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և Անվտանգության խորհրդի անդամ Ռամիզ Մեհտիևին: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու փորձի, պետական դավաճանության և փողերի լվացման մեջ։

«Вести Баку» թերթն էր օրերս տեղեկացրել.«Անանուն աղբյուրից գործակալության ստացած տեղեկատվության համաձայն՝ պետության ղեկավարի դեմ հեղաշրջման փորձը մշակվել է 2024 թվականի դեկտեմբերյան իրադարձություններից շատ առաջ։ Զրուցակիցը պնդում է, որ պլանը կազմվել է հստակ սցենարով, դերերի բաշխմամբ և արտաքին համակարգմամբ։ Գործողության կենտրոնական դեմքը Ռամիզ Մեհդիևն էր՝ մի մարդ, որը տասնամյակներ շարունակ վերահսկում էր երկրի վարչական մեխանիզմը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031