
Ամերիկահայ ինժեները Հայաստանում «խելացի տուն» համակարգերի արտադրություն կսկսի. Sputnik Արմենիա

Ամերիկահայ ինժեներ Հարրի (Հարություն) Բալյանը պատրաստվում է Հայաստանում «խելացի տուն» համակարգերի արտադրություն սկսել: Ինչպես Sputnik Արմենիային հայտնել է Բալյանը (DigiTec 2025 բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսի ժամանակ)՝ մոտ երկու տարի զբաղվել է մասնագետներ պատրաստելով և սարքավորումներ գնելով, այդ թվում էլեկտրոնային թվաթիթեղների հոսքագիծ է գնել, քանի որ չի ուզում դրանք պատվիրել արտերկրում, այլ ուզում է ինքնուրույն արտադրել (ինչպես իր, այնպես էլ տեղական այլ ինժեներական ընկերությունների համար)։
Բալյանի հիմնադրած RPE Controls ընկերությունը արտադրությունը կսկսի մինչև տարեվերջ։
«Արտադրության տեղայնացումը մեզ մոտ կկազմի կեսից ավելին (մոտ 60%), այդ պատճառով այն կարելի է համարել «Made in Armenia», իսկ գնի առումով մենք կկարողանանք մրցակցել Չինաստանի հետ»,-նշել է նա:
«Խելացի տուն» սարքերի մեջ կներբեռնվի ջեռուցման ջերմաստիճանի, էլեկտրականության միացման և անջատման, պատուհանների մթնեցման (վարագույրները բարձրացնել- իջեցնելու միջոցով) հեռակառավարման գործառույթը:
Օգտատերը նաև օդի մաքրության մասին տվյալներ կստանա։
Օգտագործողի տվյալների պահպանում «ամպում» (հեռակա սերվերի վրա) ի սկզբանե չի ենթադրվում. մեր զրուցակցի խոսքով՝ դա կանեն միայն հաճախորդի ցանկությամբ։
«Ես ինքս չեմ վստահում ամպային տվյալների անվտանգությանն ու անձեռնմխելիությանը, ուստի ի սկզբանե մենք տվյալները վերբեռնում ենք անմիջապես օգտատիրոջ հեռախոսի մեջ»,-հավելեց նա:
Ընկերությունը նաև պրակտիկա է կազմակերպում տեխնիկական մասնագիտությունների ուսանողների համար:
Նրանց թվում ընդունակ երիտասարդներ կան, պարզապես արտադրական մշակույթը զարգացած չէ։ Ինչը զարմանալի չէ, հաշվի առնելով, որ մի քանի տասնամյակի ընթացքում Հայաստանում հետ են սովորել զարգացած արդյունաբերությունից։
«Որոշ բաներ փոխվում են դեպի լավը, բայց շատ դանդաղ, իսկ մեզ չի կարելի հապաղել։ Կառավարությունը նույնպես կարող է օգնել՝ պարզեցնելով ներմուծման ընթացակարգերը։ Առայժմ չափազանց շատ բյուրոկրատիա կա բաղադրիչների և նյութերի ներմուծման ժամանակ»,-հայտարարել է Բալյանը։
Ինքը՝ Բալյանը, ծնվել է Սիրիայում, բայց երիտասարդ տարիներին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ մոտ 20 տարի աշխատել է էլեկտրոնային ճարտարագիտության ոլորտում (իր ընկերությունում այլ ներդրողներ չկան, ուստի առայժմ ինքն է ֆինանսավորում այն իր խնայողություններով): Նպատակն է Հայաստանում մեծ թվով աշխատատեղերով զանգվածային արտադրություն հաստատելը՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների։