Սպերցյանը խփեց իր 50-րդ գոլը Կրասնոդարի կազմում

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվեց Մախաչկալայի «Դինամոյին»։ Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0:

Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը խփեց իր 50-րդ գոլը «Կրասնոդարի» կազմում։ 80-րդ րոպեին Վիկտոր Սան հաշիվը դարձրեց 2:0:

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 26 միավորով գլխավորեց ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող ԲԿՄԱ-ն 24 միավոր ունի։ Մոսկովյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031