Բաժիններ՝

Լա Լիգա․ Բարսելոնան դրամատիկ հաղթանակ տարավ կատալոնական դերբիում

Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումն ավարտվեց «Բարսելոնայի» կամային հաղթանակով։ Կատալոնական դերբիում, որն անցկացվեց «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում, «բլաուգրանան» 2:1 հաշվով հաղթեց «Ժիրոնային»։

Armsport-ը տեղեկացնում է՝ առաջին խաղակեսում հաշիվը բացեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին։ «Ժիրոնայի» կողմից պատասխան գոլը շրջադարձ հարվածով խփեց Աքսել Վիտցելը։

82-րդ րոպեին փոխարինման դուրս եկած պաշտպան Ռոնալդ Արաուխոն դարձավ հանդիպման հերոս։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը 90+3-րդ րոպեին եզրափակեց Ֆրենկի դե Յոնգի փոխանցումը՝ հաշիվը դարձնելով 2:1։

Հաշվետու խաղում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 90-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031