Ինչպես մեր սիրելի Սրբազան Հայրն է անսասան իր հավատքի մեջ, այդպես էլ մենք հոգևոր եղբայրներով պետք է աներեր մնանք. Արագածոտնի թեմում նշել են Սուրբ Ավետարանիչների տոնը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Ավետարանիչների տոնը: Տոնի առիթով, Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ. տեղեկացրել է Արագածոտնի թեմը:

«Օրվա Պատարագիչն էր Տեղերի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը: Պատարագիչ հոգևորականը հավատացյալներին ներկայացրեց օրվա խորհուրդը, հորդորեց անկոտրում և անսասան մնալ հավատքի, աղոթական կյանքի մեջ իրենց աչքում օրինակն ունենալով ՍԻՐԵԼԻ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐԸ և հավելեց. «Ի սեր Քրիստոսի վստահ եմ, որ ինչպես մեր սիրելի Սրբազան Հայրը անսասան է իր հավատքի մեջ, անդրդվելի և աներեր է, այսօր էլ մենք հոգևոր եղբայրներով պետք է աներեր մնանք, քարոզենք Տիրոջ կենարար Ավետարանը ու աղոթենք մեկս մյուսի զորանալու, ամրանալու և էլ առավել սիրելու համար…»:

Սուրբ Պատարագին մասնակցում էին թեմի հոգևորականները, միանձնուհիները, եկեղեցու նվիրյալ զավակներ, տարբեր համայնքներից ուխտավորաբար Սուրբ Մարիանե եկած հավատացյալներ: Հավատավոր զավակներն աղոթք բարձրացրացրեցին Սիրելի ծնողի՝ Սրբազան Հոր, սիրելի Տեր Հոր՝ Տեր Գարեգինի և ամենքի համար»,- ասվում է թեմի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ օրերս Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվել էր:

Տեսանյութեր

Լրահոս