Ազնիվ կլինի, որ Նիկոլը վերականգնի «Անաստվածների միություն» հասարակական կազմակերպությունը և անձամբ գլխավորի այն. Միհրան Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «1928 թվականներին բոլշևիկները Հայաստանում ստեղծել են «Անաստվածների միություն» հասարական կազմակերպությունը, որը 1928-1933 թվականներին հրատարակել է «Անաստված» ամսագիրը: 1933-1935 թվականներին «Անաստվածը» լույս է տեսել՝ որպես թերթ:

«Անաստվածի» խմբագիրը եղել է Թորոսյան Պետիկը՝ 1933-1937 թվականներին ՀԽՍՀ արդարադատության ժողկոմն ու դատախազը, կարճ ասած՝ դասական մի վիժվածք, որն անձամբ «Անաստվածով» մեծ տեռորի գաղափարական հողն է նախապատրաստել և անձամբ 140-ից ավել հայ հոգևորականների գնդակահարման հրամանները ստորագրել:

Ի դեպ, Պետիկին 1938-ին նույնպես գնդակահարել են՝ ապացուցելով ճշմարտությունը, որ ուրիշի համար փոս փորողն ինքն է նաև փոսում հայտնվում: «Անաստվածի» դահիճ խմբագիրը հավանաբար գնդակահարության պատի տակ կանգնած ժամանակ է առաջին ու վերջին անգամ հասկացել, որ վերևում Աստված կա: Որովհետև եթե Աստված չլիներ, Պետիկը դեռ երկար կշարունակեր իր պետիկությունը…

Ինչ խոսք, ազնիվ կլինի, որ հայ ժողովրդին ու հայ ժողովրդի կրոնին պատերազմ հայտարարած Նիկոլը վերականգնի «Անաստվածների միություն» հասարակական կազմակերպությունը, անձամբ գլխավորի այն ու ոչ թե ֆեյսբուքի իր էջում դուրս տա հերձված հակաեկեղեցական մտքերը, այլ «Անաստված» թերթի էջերում: Ճիշտ այնպես, ինչպես իր «Հայկական ժամանակում» Արցախն Ադրբեջանին հանձնել էր քարոզում:

Մերօրյա «Անաստվածի» խմբագրի իդեալական թեկնածու է Դդումը»:

Տեսանյութեր

Լրահոս