Հավանաբար կհիշեք 90-ականների ռուսական հայտնի հեռուստագովազդի՝ «Դուք դեռ լվանում եք, ապա մենք գալիս ենք ձեր հետևից» արտահայտությունը։ Այն ժամանակ խնդիրը, որի պատճառով անհրաժեշտություն էր առաջանում գալ մեր հետևից, վատ լվացված սպիտակեղենն էր, իսկ հիմա՝ 2020-ին, իբր ոչ այդքան լավ լվացված փողերը, իսկ ավելի կոնկրետ՝ ոչ այդքան պարզ պայմաններում ձեռք բերված գույքը։
Նիկոլ Փաշինյանը երեկ Գորիսում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե՝ «…Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է»: Նախ՝ նկատենք, որ երկրի ղեկավարի կողմից նման հայտարարություն հնչեցնելը հակասում է ՀՀ անվտանգության պահանջներին: Ստացվում է՝ սեփական քաղաքական շահերից ելնելով՝ ընտրազանգված հավաքելու համար, Փաշինյանը պատրաստ է նույնիսկ անվտանգային հարցերը դնել քննարկման:
Երեկ Գորիսում կայացած քարոզչական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին է ներկայացվելու նաև «Հանրաքվեի հռչակագիրը», որը նա հրապարակել է այդ նույն հանրահավաքում։ Այդ փաստաթուղթը, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, պարունակում է իրավաքաղաքական գնահատական նախորդ երեսուն տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներին։ Այդ հռչակագրի տրամաբանությունն այն է, որ սկսած 1995 թվականից՝ մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, Հայաստանում ամեն ինչ վատ է եղել, գործել են կոռումպացված, հանցավոր իշխանություններ, քաղաքացիները հարստահարվել են, բյուջեն թալանվել է, և այլն, ու այդպես շարունակ։
Մինչ իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, բան ու գործ թողած, հանրաքվեի բուկլետներ են բաժանում, համաշխարհային շուկաներում տեղի են ունենում երևույթներ, որոնց հետևանքով Հայաստանի տնտեսությունն ու տասնյակ-հազարավոր ընտանիքներ կորցնում են իրենց եկամուտները։ Կտրուկ նվազել են հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ նավթի գները։ Գահավիժում է ռուսական ռուբլին՝ աղքատացնելով նաև մեր բազմահազար քաղաքացիներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին մեկօրյա աշխատանքային այց կատարեց Բրյուսել, որի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այցի նախօրեին: Նիկոլ Փաշինյանն այս այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի, ինչպես նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Փաշինյանի բրյուսելյան այցի բովանդակային կողմն առանձին և շատ ավելի խորը վերլուծության թեմա է, որին մենք դեռ կանդրադառնանք:
Այս տարվա փետրվարի 20-ին համացանցում հայտնվեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության մի «վերլուծություն». այն վերնագրված էր՝ «Հայ Առաքելական եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից է»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին մեկօրյա աշխատանքային այց կատարեց Բրյուսել, որի օրակարգն ակնհայտորեն աղքատիկ էր: Թեև ՀՀ վարչապետը Բրյուսել էր մեկնել ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ, նման այցերի ընթացքում նախատեսվող հանդիպումների ավանդական շրջանակն էականորեն նեղ էր: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն այս այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի, ինչպես նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։
Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, արդեն մի քանի օր է՝ մտել է բավական ակտիվ փուլ։ Համենայնդեպս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կուսակցության մի քանի անդամներ շրջում են Երևանում ու հանրապետության տարբեր բնակավայրերում։ Շրջում են ու բաժանում են բուկլետներ, ծաղիկներ․․․ Բաժանում են ամեն ինչ, բացի հանրաքվեի վերաբերյալ բովանդակային խոսքից ու հիմնավորումներից։
Հայաստանի տնտեսության զարգացումների մասին խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է հասարակության անտեղյակության վրա։ Որ շատերը կարող են չտիրապետել տնտեսության վերաբերյալ տվյալներին, նորմալ է։ Մարդիկ պարտավոր չեն հետևել պաշտոնական վիճակագրությանը, առավել ևս՝ վերլուծել դրանք ու հետևություններ անել։ Փոխարենը՝ նրանք տնտեսության զարգացումների մասին կարող են դատել՝ ելնելով այն բանից, թե այդ զարգացումներն ինչպես են ազդում իրենց վրա։
Մասնակի սահմանափակումներից 1 շաբաթ հետո կառավարությունը որոշեց անցնել Իրանի հետ սահմանի տոտալ փակման։ Թվում էր, թե դա պետք է ավելի վաղ արվեր։ Բայց կառավարությունը սկզբում նման անհրաժեշտություն չտեսավ։ 1 շաբաթ պահանջվեց հակառակում համոզվելու համար։ Նախ՝ հայտարարվեց վիզային ռեժիմին վերադառնալու, այնուհանդերձ՝ նաև բեռնափոխադրումներն արգելելու մասին։
Բուհերում Հայոց լեզու և գրականություն և Հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցման շուրջ ծագած տարակարծությունների ֆոնին՝ ստվերում մնաց էկոլոգիական կրթության հարցը։ Բանն այն է, որ ըստ «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքի՝ էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը պարտադիր են կրթության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Հարկային բարեփոխումների հայեցակարգի շուրջ օրերս կայացած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում կառավարությունը պատրաստվում է գնալ շատ համարձակ որոշումների՝ սկսած գույքահարկից, վերջացրած հարկային մյուս փոփոխություններով։
Մարտի 5-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի շուրջ 6 ժամ տևած բանակցությունների արդյունքում կրկին հրադադար հաստատվեց Սիրիայի Հյուսիսում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին հայտնել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար:
Նախորդ դարի հայ մեծերը կամաց-կամաց հեռանում են այս աշխարհից։ Մնում է իրենց կատարած աշխատանքը, պատգամը, ժպիտը, հուշերն ու բացառիկ տեսանյութերը։ Նախորդ դարաշրջանը հայ մշակույթի ու պատմության ամենաարգասաբեր շրջանն էր։ Կողք կողքի ապրում, վիճում ու ստեղծագործում էին հանճարեղ մարդիկ։ Նրանցից մի քանիսը կարողացան իրենց խոր ծերությունն անցկացնել 21-րդ դարում և դրա հետ մեկտեղ՝ տեսան նաև դարաշրջանի խեղճությունն ու հոգու սովը։ Դարաշրջանի տիտաններից էր նաև Վիկտոր Համբարձումյանը։
Անշարժ գույքի շուկայի նկատմամբ հետաքրքրությունը միշտ էլ որոշակի բացատրություններ ունի: Մեր դեպքում այդ հետաքրքրությունը սրվում է ցանկացած նոր իշխանության պարագային: Հետևաբար՝ այն պայմանավորված է սեփականության վերաբաշխման սպասումներով: Ցանկացած փոփոխություն` հեղափոխությունից մինչև ամենապարզ իշխանափոխությունը, անշարժ գույքի շուկայում աշխույժ գործընթացներ է ծնում:
Երեկ առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք՝ թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող։
Նրա այս այցերը վկայում են, որ արտաքին գործընկերների հետ հարաբերությունների առումով Երրորդ նախագահը հեղափոխությունից հետո ոչ միայն չի կորցրել դիրքերը, այլև, ըստ էության, ավելի է ամրացրել դրանք։ Այս այցերն ու եվրոպական քաղաքական էլիտայի հետ շփումները վկայում են մեկ այլ իրողության մասին ևս․ եվրոպական քաղաքական շրջանակներում շատ լավ են հասկանում, որ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և պարունակում է ակնհայտ քաղաքական տարրեր, ու նրա հետ բարձր մակարդակի հանդիպումներով եվրոպացիները ցույց են տալիս իրենց բացասական վերաբերմունքն այդ քրեական հետապնդման նկատմամբ։
Իշխանությանը չի հաջողվում վերադարձնել խոստացած միլիարդները, որոնք նախկինները «գողացել» են պետությունից։ Ու հիմա որոշել են ստեղծել օրենսդրական այնպիսի հիմքեր, որոնք կարող են թույլ տալ առանց դատ ու դատաստանի՝ բռնագանձում իրականացնել։ Խոսքը պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ կապված անձանց պատկանող գույքի կամ բաժնեմասերի բռնագանձման մասին է։ Անկախ նրանից, թե դա ինչպես կներկայացվի՝ այն տանելու է սեփականության վերաբաշխման։ Պետությունից թալանածը վերադարձնելու անվան տակ խլելու են այն մարդկանց ունեցվածքը, որոնք վտանգ են ներկայացնում իշխանությունների համար։ Սա, ըստ էության, կուլակաթափության փորձ է, որից որևէ մեկն ապահովագրված չէ։
Ռուս-սիրիական ճնշումները Թուրքիայի նկատմամբ սիրիական Իդլիբի շուրջ մղեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքիայի նախագահը մարտի 5-ին կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես հաղորդում են ռուսական առաջատար լրատվամիջոցները, տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Էրդողանը Մոսկվայում կլինի մարտի 5-ին, որտեղ նախատեսված են բանակցություններ մեր նախագահի հետ»,- ասել է Պեսկովը։ Ավելի վաղ տեղեկությունը հաստատել էր նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Գաղտնիք չէ, որ, թեև պատերազմ վարելու ժամանակակից շատ մեթոդներ մարդկությանը հայտնի են վաղ ժամանակներից, սակայն ներկայումս դրանք որակապես փոխվել և նոր դրսևորումներ են ստացել: Այսօր պարտություն կրած զորավարները կապիտուլյացիաներ չեն ստորագրում, իսկ նվաճված երկրները ռազմատուգանքներ չեն վճարում և չեն զիջում իրենց տարածքները հաղթողներին:
Իշխանության վարկանիշը՝ ըստ երկու տարբեր չափումների, նոր հակառեկորդ է գրանցել՝ 17.7 տոկոս վստահություն։ Այդ չափումները, ըստ հավաստի տեղեկությունների, կատարվում են արևմտյան դեսպանատներից մեկի կողմից, ամեն 3 ամիսը մեկ, և հերթական անգամ դրանց արդյունքում գրանցվել է վարկանիշի անկում։
«Հրապարակ» թերթը հղում անելով իր աղբյուրներին՝ տեղեկացրել էր, որ ՌԴ իշխանություններն Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ Թերթը պարզաբանման համար դիմել էր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն՝ խնդրելով ասել՝ կա՞ արդյոք նման որոշում, ի՞նչ հիմքով և ե՞րբ է այն կայացվել։ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից, սակայն, հրաժարվել էին հստակ պատասխանել՝ ասելով. «Չենք մեկնաբանում»։
Այս շաբաթ Ազգային ժողովը սկսել է քննարկել օրենսդրական փաթեթ, որ համընդհանուր ընկալմամբ անվանում են վեթինգ և անցումային արդարադատություն։ Վեթինգի տարրեր պարունակող օրինագիծը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն էր, որի քննարկումն ավարտվեց երեկ, իսկ անցումային արդարադատությունը վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծին, որի քննարկումը սկսվեց երեկ։
Մինչ կառավարության ղեկավարը շրջում էր փողոցներով և սելֆիներ անում քաղաքացիների հետ, իսկ առողջապահության նախարարը հեգնանքով էր խոսում չինական վիրուսի մասին, այն անարգել մտավ Հայաստան։ Որ որևէ երկիր ապահովագրված չէ այդ վտանգից, այդպես էլ կա։ Բայց մի՞թե կարելի էր այդքան անփույթ վերաբերվել մի խնդրի, որն արդեն հասցրել է հազարավոր մարդկանց կյանքեր խլել։
Տնտեսությանն առնչվող որևէ թեմայով պետական մարմինների աշխատանքի գնահատման համար առավել կարևոր է ուսումնասիրել կատարված աշխատանքը, քան դիտարկել միայն արձանագրված թվային ցուցանիշները՝ աճերը կամ անկումները, քանզի այս թվային արձանագրումները միշտ չէ, որ գործադիր մարմնի գործունեության ուղղակի հետևանքն են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում նախատեսված են նրա հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կիրակի օրը Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Հաստատվեց պաշտոնապես։ Հասարակության շրջանում, ոչ առանց հիմքի, կասկածներ կան, որ իրականում վարակման դեպքեր եղել են ավելի վաղ, սակայն պաշտոնապես դրա մասին հայտարարվել է միայն մարտի 1-ին՝ այդ օրը հայտարարված երթը չեղարկելու համար։ Անկախ ամեն ինչից, արդեն երկու օր է՝ հասարակությունն ապրում է խուճապային տրամադրություններով, ինչի վկայությունն են նաև դեղատներից՝ դեղեր, սուպերմարկետներից՝ մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության սննդամթերք գնելու դեպքերը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այս տարի 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու մտադրությունների մասին։ Թեև մասնագետները դրա համար բավարար հիմքեր չեն տեսնում, այնուհանդերձ բարձր տնտեսական աճ ապահովելու մեկնարկը տրված է։
Կառավարությունը որոշել է Վերին Լարսի անցակետում մշտական ներկայացուցիչ կամ մաքսային կցորդ պահել՝ ցույց տալու համար, որ մտածում է բեռնափոխադրողների մասին։ Նա պետք է զբաղվի անցակետում առաջացող խնդիրների արագ արձագանքմամբ։
Պատմությունն ու անցյալն աշխարհին տվել է մեծ թվով թագավորներ, զորավարներ ու կայսրեր, ովքեր իրենց կատարած բացառիկ աշխատանքով ու նվաճումներով՝ մինչ օրս շարունակում են մնալ մեծ, երբեմն՝ նաև անգերազանցելի։ Այդ փառավոր մատյանում իր անունը ոսկե տառերով գրեց Նապոլեոն 1-ին Բոնապարտը։ Նա կարողացավ ստեղծել հզոր կայսրություն, դնել ներկայիս Ֆրանսիայի հիմքերը։ Թերթելով Նապոլեոն Բոնապարտի կյանքի ու կենսագրության էջերը՝ հանդիպում ենք շատ տխուր, դրամատիկ ու ողբերգական էջերի։