«Էս պահի դրությամբ էլ պարոն Ծառուկյանի համար պատասխանատու շրջան է: Իմ կարծիքով` պարոն Ծառուկյանի համար էլ տենց հեշտ, թեթև որոշում կայացնելու խնդիր չէ»:
Ցիստիտը դասվում է այն հիվանդությունների թվին, որոնք անկախ ընթացքից` սուր կամ քրոնիկ, հնարավոր է բուժել դեղաբույսերով։
ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեմ կքվեարկեն բյուջեին, սակայն այն, իհարկե, կընդունվի։ Կընդունվի, և դրա շուրջ բարձրացած աղմուկը շատ արագ կմոռացվի։
Հասկանում եմ, գիտության մեջ ներդրումներ կատարելը շատ ռիսկային գործ է, սակայն գիտակցում եմ նաև, որ Հայաստանը միայն այդ ճանապարհով կարող է զարգանալ:
Թարմ շաղգամի հյութով, որը խառնում են մեղրի կամ եփած շաքարի հետ` բուժում են լնդախտը։
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում հայերի գենոմի ուսումնասիրության հետ կապված լուրջ աշխատանքներ են տարվում:
Կենտրոնը բաց է բոլորի համար, բայց ունի սկզբունք՝ ամեն գործ չէ, որ կարող է ընդունել: Այն պետք է գեղարվեստական արժեք լինելուց բացի` որակյալ լինի, քանի որ մեզ համար շատ կարևոր է մեր հեղինակությունը:
Նախորդ ընտրությունները ցույց տվեցին, որ Հանրապետական կուսակցության և գործող նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակությունը, ռեյտինգը շատ բարձր մակարդակի վրա է:
Մենք յուրաքանչյուրի հետ էլ պատրաստ ենք համագործակցել, եթե դա բխում է գյուղացու շահերից:
Կարող եք իշխանությանը «քֆրտողների» շարքի մեջ քասթինգ անել և տեսնել` ո՞վ կարող է այդպիսին դառնալ: Այդպիսի մարդը կարող է դառնալ պոտենցիալ «Գեղամյան», բայց ՀԱԿ-ն ու «Բարգավաճն» օբյեկտիվորեն արդեն հայտնվել են իշխանությանը խանգարողների կարգավիճակում: Իրենք կարող են պարտվել, բայց չեն կարող դառնալ «Գեղամյան»:
«Խաչքարերն արդեն երազիս էին գալիս: Եթե սնոտիապաշտ լինեի, պետք է մտածեի, որ մահս եկել է, բայց ես մտածեցի, որ նրանք երազիս են եկել, որ բացահայտեմ իրենց»:
Ըստ տուժողի՝ մոտ 2-3 րոպե հետո ամեն ինչ հանդարտվել է: Ինքը մոտեցել է իր ընկերներ Արկադիին ու Արտակին, այնուհետև մտել է սրահ, որ այնտեղից իրենց հետ ռեստորան եկած Դիանա Նավոյանին վերցնի:
Յացեկ Սարյուզ-Վոլսկին պարզ և հստակ հայտարարեց. դուք ընտրեք` եվրոպացի՞ եք դուք, թե՞ ոչ, ուզո՞ւմ եք Մաքսային միության մեջ լինել, թե՞ ԵՄ-ի հետ ինտեգրման ճանապարհով գնալ: Հայաստանը, ինչպես հայտնի է, մնացել է խաչմերուկում և չի կարողանում ընտրություն կատարել:
Հիպոտոնիան կամ, այլ կերպ, զարկերակային հիպոտենզիան` դա կայուն արյան ցածր ճնշում է` մոտ 60-65/90-95։
Մարդկանց շատ զգալի մի զանգված արդեն դժվարությամբ է ուղեղը շարժում և սպասում է պատրաստի կաղապարների, որոնց յուրացումը հեշտ է, կատարվում է բնազդային մակարդակով` առանց մտավոր փոքրիշատե ծանրաբեռնվածության:
Ծիծաղող ձուկը
Անցած շաբաթ մեր տնտեսական կյանքում «գազավատ» էր: Ոչ այն է` արաբաիսլամական իմաստով, ոչ այն է` ժարգոնային արտահայտության: Կամ էլ` երկուսը միասին վերցրած:
Անգլերեն very բառը Yerevan բառի առաջին մի քանի տառերի գրեթե հայելային արտացոլումն է` verY-Yerevan, ինչը, էրգոնոմիկ տեսանկյունից, միաժամանակ նպաստում է տարբերանշան-կարգախոսի բարեհնչունությանը, տպավորիչ լինելուն և հեշտացնում մտապահումը:
«168 Ժամը» երեկ նամակ է ստացել ուկրաինացի լրագրող Անատոլի Շարիյի կողմից:
Չեմ ընդունում շատ խոսող պատգամավորներին: Եթե մարդիկ ուզում են կայանալ, դա իրենց խնդիրն է` ես կայանալու խնդիր չունեմ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ մեզ հետ հաստատեց, որ Դաշնակցությունը չի միանալու այդ նախաձեռնությանը:
Միայն ապօրինությունների սիրահար Ս.Սարգսյանի շահագրգռվածությամբ է, որ Առաջին նախագահը, բացի այգեգործությունից՝ հասցնում է առաջնորդել նաև ՀԱԿ կենտրոնական գրասենյակին:
Տարեկան զեկույցների, մեղմ ասած, անկման թվերը փաստեցին, որ բնակչությանը կարելի է խաբել ռազմավարական ծրագրերով:
Միլերի գործերում խոսքը, ավելի շուտ, լիարժեք սեքսի կամ էրոտիկ զգացողությունների, իսկական երանության հասնելու ապարդյուն ջանքերի մասին է: Հերոսը ճշմարիտ սիրո. կատարյալ կնոջ կամ, այլ կերպ ասած, մարդու հուզաշխարհի խաթարված ներդաշնակությունը վերականգնելու տենդագին որոնումների մեջ է:
Որպես բուժիչ հումք` հիմնականում օգտագործվում է կեղևի ներքին բաց կանաչ գույնի բարակ շերտը, որը պետք է ստանալ 2-3 տարեկան ճյուղերից, մարտ ամսին, և չորացնել արևի տակ։
Սփյուռքահայը հասկանում է, որ Հայաստանն իրենից որոշակի ակնկալիքներ ունի, սակայն նույն սփյուռքահայը հայապահպանության իմաստով հաճախ նաև ծանր վիճակում է հայտնվում, և հայրենիքը պետք է նրան աջակցի:
Ենթադրենք` Գագիկ Ծառուկյանը առաջադրման ժամկետի վերջին օրն է հայտարարում իր որոշման մասին: Այդ ժամանակ էլ պարզ է դառնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու: Ի՞նչ է անելու ՀԱԿ-ը, կամ ո՞ւմ է պաշտպանելու. այս հարցի պատասխանը ՀԱԿ-ում չունեն, և նման դեպքերի համար ասում են, որ պետք է առաջնորդվել լավատեսական սցենարով, այսինքն` հավատալ, որ Մոսկվան` այնուամենայնիվ, իրենց կօգնի:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ չեն կիսում ՀՀԿ-ական մարզպետների վստահությունը, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվելու բոլոր հնարավորություններն ունի, եթե նույնիսկ իր թեկնածությունն առաջադրի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«168 Ժամի» թղթակցի հարցին, թե ո՞վ կհաղթի նախագահական ընտրությունների օրը Հայաստանում` Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը, Լոնդոնի «Chatham House» հետազոտական կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար և գիտաշխատող Ջեյմս Նիքսին պատասխանել է. «Կարծում եմ` հստակ հաղթող չի լինի: Փաստն այն է, որ ընտրությունների ելքը, որը վերջիվերջո լինելու է Սարգսյանի հաղթանակը, դժվար թե առանձնակի արձագանք կամ խանդավառություն առաջացնի Վաշինգտոնում կամ Մոսկվայում: Պայմանականորեն ասած` նրանք երկուսն էլ բավական երջանիկ են ոչ խնդրահարույց երկրներում առկա իրավիճակով: ԱՄՆ-ը Հայաստանում ուզում է նվազագույն խնդիրներ, և Ռուսաստանը բավարարված է իր ունեցած վերահսկողության աստիճանով` մինչև Եվրասիական միության կազմավորումը որոշակի քայլեր ձեռնարկելը»:
Տնտեսագիտական խորը գիտելիքներ անհրաժեշտ չեն հասկանալու համար, որ եթե արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող գումարը չավելանար շուրջ 173 միլիոն դոլարով, ապա միջոցներ կգտնվեին մարդկանց չնչին եկամուտները մի փոքր բարձրացնելու համար։