Բաժիններ՝

Ֆրանսիս Պոնժ

Նվիրվում է Ֆենոզային

Լույսը, պարզ բան է, կույր է՝ դա ինչ-որ կույր կիկլոպի պես մի բան է, և նրան ուղեվարի պես մի բան է անհրաժեշտ:
Ինչով և զբաղվում է քանդակագործն իր հատիչով:
Ալպինիստը սառցահատով, նա լույսին ակոսներ է բացում՝ ոտքը դնելու համար:
«Այնտեղ: Ոչ, մի վայրկյան: Ա՛յ այստեղ»:

Այդպես նա, բոլոր կանխազգուշացումներով, նրան առաջնորդում է: Բայց և ինքը՝ քանդակագործությունը, յուրատեսակ կույրերի արվեստ է:
Լույսը նրան ընդհանրապես պետք չէ:
Վերցրեք Ֆենոզայի արձանիկներից որևէ մեկը և, աչքերը կկոցելով, մատներդ տարեք դրա վրայով:

Ինչ-որ Բրայլի այբուբենի պես մի բան:
Բնության մեջ ապշեցուցիչ պահեր են լինում:
Պահեր, երբ, թվում է թե, փակ, կատարյալ ֆորման, զոհաբերելով իրեն, բացվում է: Այն հիմա լոկ ծածկոց է, միայն թիկնոց է այլ ֆորմայի համար, որը պատրաստում էր, և պատրաստվում էր նրա ներսում:

Տեսեք, թե ոնց է բացվում պատիճը, ասենք, ցերատոնիայի: Բացեք այդ ծրարը, որ բերել է գյուղական փոստատարը: Բացեք այդ զարդատուփը:
Ինչն էլ որ անում է Ֆենոզան: Ձուլում է ֆորման: Բայց, ավելի շուտ, ընդհակառակը:
Ամենակարևոր պահը` երբ նա վրա է բերում հատիչը:
Իսկ երբ ամեն ինչ ավարտված է, նրա ֆիգուրները դատարկ խեցի են հիշեցնում:
Ֆենոզան գիտի և զգում է մշակույթը: Նրա շատ սյուժեներ վերցված են առասպելներից: Նա ինձ ասում էր, որ սիրում է Պոմպեոսի արվեստը, նեապոլիտանական որմնանկարի «Պրիմավերան»:

Օ՜հ այդ ֆիգուրը նավի ցռուկին, ինչպես ես դու թռչում առաջ, մորից ազատ արձակված:
Ուզում եմ Ֆենոզային մի սյուժե առաջարկել: Հյոլդերլինի «Տալիան»: «Ինչ որ կամենաս, հրեշտակ իմ երկնային,- գոչեցի ես,- ամենայնը, ինչպես դու կկամենաս, այդ ընթացքում ինքս էլ դա չկամենալով՝ ես տիրեցի նրա ձեռքին և ուժով սեղմեցի այն կրծքիցս դուրս թռչող սրտիս:
Ասես քնից հենց նոր արթնացածգ վախեցած նա ազատվեցգ ողջ հնարավոր քնքշությամբ, բայց նրա արքայական հայացքից ես մահացա»:
Թանկագին Ֆենոզա: Ահա գլուխգործոցը, որը ձեզ վիճակված է մի անգամ խլել ձեր ապշեցուցիչ, ձեր չարդարացված համեստությունից:

Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս