Աշխարհի գավաթ․ Շանթ Սարգսյանը հաղթեց թուրք Յիլմազին
Հնդկաստանում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի առաջին պարտիայում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց թուրք Մուստաֆա Յիլմազին։
Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ։
Գաբրիել Սարգսյանի պարտիան հնդիկ Դիպտայան Գոշի հետ շարունակվում է։
Երկրորդ դասական պարտիաները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։

