Բաժիններ՝

Լուկաս Սելարայանն ավարտում է ելույթներն ազգային հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը չի շարունակի ելույթները հավաքականում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

«Ես շատ շնորհակալ եմ Լուկաս Սելարայանին այն ամենի համար, ինչ նա արել է հավաքականի համար: Մենք շատ լավ փոխհարաբերություններ ունենք: Ես գիտեի, որ մինչև իմ հավաքական գալը նա ուզում էր կարիերան ավարտել ազգային թիմում: Ինքս խոսել եմ նրա հետ, բացատրել, որ այժմ թիմի համար դժվար շրջան է։ Եվ նա, ընդունելով այդ փաստը, նախորդ խաղերին միացավ թիմին: Իռլանդիայի դեմ խաղից հետո Սելարայանն ասաց, որ այլևս չի ուզում շարունակել ելույթները հավաքականում»,-ասաց Մելիքյանը:

Լուկաս Սելարայանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին էր միացել 2021 թվականին: Հարձակվողը  ընտրանու կազմում անցկացրել է 26 հանդիպում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930