Բաժիններ՝

Մեկնարկել են Fly Cham ավիաընկերության Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթերը

Fly Cham ավիաընկերությունը սույն թվականի նոյեմբերի 7-ից մեկնարկել է Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flycham.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս