ՔԿՀ-ներում արձանագրված միջադեպերը, դրանց մասսայականացումը ստիպում են առնվազն համեմատություններ կատարել հարևան Վրաստանում անցած ամիս կատարվածի հետ:
«ՀԱԿ-ում և ՀԱԿ-ի շուրջ հավաքված մարդկանց նպատակը մի մարդու իշխանության բերելն է: 5 տարի այդ ամբողջ զանգվածի կյանքի նպատակը դա է»:
Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների հաշվառումը սխալ է տարվել, որը հանգեցրել է 260 հազար մարդու տարբերության: Պատկերավոր ասած, ունենք «պակասուրդ», ինչը նշանակում է, որ կամ Հայաստան մեկնողների թիվն է ուռճացված եղել վերջին 11 տարիների ընթացքում, կամ էլ Հայաստանից մեկնողներինը` նվազեցված: Կամ` երկուսը միասին:
Կուսակցականների հիմնական զբաղմունքը ոչ թե երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում տալն է, այլ` կուսղեկի բարեհաճությունը հնարավորինս շուտ շահելը և հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով վայելելը` հանուն դրանից բխող կարիերայի աճի, ինչ-ինչ լծակների տիրապետման կամ պարզապես իրենց կասկածելի անցյալն ու ներկան օրենքից ապահովագրելու բարենպաստ հեռանկարների:
Հայաստանում Կրթության և գիտության նախարարությանը կից պետք է բացել անգրագիտության վերացման նախարարություն:
Եթե մենք կարողանանք դառնալ բրենդային որևէ ոլորտում առաջատար երկիր, իրենք չեն գնա այլ երկիր, այլ կգան Հայաստան:
Գումարով է ամեն ինչ չափվում: Ուզում եք ձեզ հետ «գրազ գամ», որ եթե ես մի լավ օր ունենամ 10.000 դոլար, ցանկացած թատրոնում կանեմ այն ներկայացումը, որը կցանկանամ` անկախ բովանդակությունից:
Ջուրն ունի հիշողություն։ Մենք արդեն գիտենք, որ ջուրը զգայուն է մագնիսական դաշտի փոփոխության հանդեպ, ինչից միանշանակ հետևում է, որ այն պետք է զգա նաև այլ էլեկտրամագնիսական դաշտերը։
Կլոր քանդակն ու պատկերը, ծավալն ու ֆիգուրը, հենց ինքն` անհաղթահարելիությունն ու անթափանցությունն իրեն չէին տրվում:
Անհամբերությունն ու կենտրոնացումն առավելագույն են:
Նկարը` կամ ոչինչը:
Միշոյի նկարների առջև համոզվում ես մի բանում, որ այն ամենը, ինչ կարելի է դրանց մասին գրել, արդեն գրված է` սպառիչ, ճշգրիտ և վերջնական գրել է ինքը` Միշոն:
Ցավոք, ստացվում է, որ Հայաստանում այսօր քաղաքական կյանքում կարող են տեղ ու դեր ունենալ, քվե ապահովել այն կուսակցությունները, որոնք բարեգործական կազմակերպություններ ունեն, ովքեր բարեգործություն են իրականացնում ու միաժամանակ հավատացնում են, որ դրանք բացարձակապես կապ չունեն իրենց քաղաքական կամքի հետ:
Այսօր որոշ հարցերում ավելի լավ վիճակում ենք, բայց նախագահի աթոռի ձեռքբերումով արմատական փոփոխություններ կատարելու տեսակետից 1996 թվականի համեմատությամբ վիճակն ավելի լավը չէ։
«Ինձ մոտ հիմա մի երեխա կա. մայրն ասում է, որ այլևս չի կարողանալու նրան բերել մասնագետի մոտ, քանի որ ֆինանսական միջոցները չեն բավարարում, բայց այդ երեխայի մոտ խնդիրը կա, այն էլ խորացած վիճակում` երեխան խոսում է, չես հասկանում` ի՞նչ է ասում»:
Առաջիկայում պետք է սպասել լեոնտևների և այլ ռուս «փորձագետների» հակահայկական գրառումներին: Բացառված չէ, որ նրանց միանան նաև «տեղական հայրենասերները»:
Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերը սկսեցին տարածվել նրա նշանակման հաջորդ իսկ օրվանից։ Դրանց ինտենսիվությունը մերթ աճում է, մերթ թուլանում, սակայն թեման կայուն է՝ մեր սարերի պես։
Թեև ինքդ քեզ էլ չես խաբի` լրագրողական դաշտում առավել շատ են պատահական, ոչ պրոֆեսիոնալ ու իրենց մասնագիտությունը չհարգող լրագրողները:
Շատ ցավալի փաստ էր վահանակների խեղաթյուրված պատմությունն ընթերցելը: Շատ վրդովվեցուցիչ էր հատկապես այն հանգամանքը, որ պատմության շատ կարևոր դրվագներ աղավաղված էին:
Համատարած քննարկումների ֆոնին, հատկապես, զավեշտալի էր հնչում կավե արձանների մասին Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը: Այն է` այդ արձանները կրում են ժամանակավոր բնույթ:
Դժվար թե մեր օրերում գտնվի մի մարդ, որ օգտագործած կամ, առավել ևս, ծանոթ չլինի ասպիրինի հետ։
ԲՀԿ նախագահն այսօր իր սեփականությունը, ունեցվածքը գրեթե կրկնապատկել է, պատգամավորական մանդատների թիվը կտրուկ աճել է, հավաքական հեղինակության առումով համար մեկ հարց է դարձել երկրում` ո՞ւմ կպաշտպանի Գագիկ Ծառուկյանը:
Տեսականորեն Ծառուկյանը կարող է գնալ չորս ճանապարհով. առաջադրել սեփական թեկնածությունը, սատարել Սերժ Սարգսյանին, առաջադրել մեկ այլ ԲՀԿ-ականի, ենթադրենք` Վարդան Օսկանյանին, կամ գրավել չեզոք դիրք. չառաջադրել սեփական թեկնածու և չհայտարարել որևէ մեկին սատարելու մասին: Դատելով ներկայումս ընթացող գործընթացներից ու ԲՀԿ-ամերձ շրջանակների ներքին տրամադրություններից, ամենահավանականը վերջին տարբերակն է:
«Բարեբախտաբար, տառապանքների հարուստ, արդեն ենթագիտակցություն դարձած զգուշավորության փորձ ունեցող մեր ժողովուրդը հեղափոխականության հակված չէ»,- «168 Ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի այն կարծիքին, թե Հայաստանում չի բացառվում հեղափոխության սցենարը հետընտրական շրջանում` «ընդհուպ մինչև սոցիալական ընդվզում, եթե որևէ խարիզմատիկ դեմք դուրս գա հրապարակ և կոչ անի հեղափոխության»:
«Բոլորիս համար ակնհայտ է, որ ՀԱԿ-ն ընդդիմություն է, բայց ինձ համար հեչ ակնհայտ չէ, որ ԲՀԿ-ն է ընդդիմություն: Քանի որ ինձ համար ակնհայտ չէ, հասարակության մեծ մասին էլ պարզ է, որ ԲՀԿ-ն իշխանություն է, դրա համար բացառում եմ համագործակցությունը: Եթե ես նույն չափով վստահ լինեի, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, որքան վստահ եմ, որ ՀԱԿ-ն է ընդդիմություն, այդ դեպքում մեծ իմաստով` ի՞նչ տարբերություն, թե ո՞ր թեկնածուին աջակցել` ՀԱԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի»:
Շատ դժվարանում եմ ասել, թե երբ կբացահայտվեն կազմակերպիչները, բայց, որ մենք բացահայտումը կտեսնենք` դրանում հավատացած եմ:
Եթե ԲՀԿ-ն, ի վերջո, համաձայնի պաշտպանել Սերժ Սարգսյանին, ապա իշխանությունն «ատկատների» գործերը «զակատ» կանի: Նույնը կարող է տեղի ունենալ նաև Վարդան Օսկանյանի պարագայում: Ակնհայտ է, որ վերջինիս հարցն առանցքայիններից մեկը կարող է լինել Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի բանակցություններում: Կրկին` մտածել, որ ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանին` որպես պայման չառաջադրելով Օսկանյանի գործի «փակումը»` անմտություն կլինի:
«Ոչ մի քաղաքական ուժ այսօր մենակ սիստեմի դեմ պայքարելու հնարավորություն չունի, և եթե կան ուժեր, ովքեր պատրաստ են մեզ հետ պայքարելու, այդ թվում` Դաշնակցությունը և այլ քաղաքական ուժեր, ապա, այո՛, պետք է համախմբել»:
«Առաջիկայում մենք վերջապես հստակեցնելու ենք մեր դիրքորոշումը նաև Ալեքսանդր Արզումանյանի հետ կապված»: