Բաժիններ՝

Դաղստանում Կա-226 ուղղաթիռ է կործանվել. կա չորս զոհ

Դաղստանի Կարաբուդախքենտի շրջանի Աչի-Սու բնակավայրի մոտ վթարի է ենթարկվել Կա-226 տիպի ուղղաթիռը։ Ինչպես տեղեկացնում է ՌԲԿ-ն, ավիավթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս երեքը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ ուղղաթիռը ընկել է մասնավոր բնակելի տան վրա։ Վթարի պահին շենքում մարդիկ չեն եղել։ Փլուզումից հետո առաջացած հրդեհը մարվել է մոտ 80 քմ տարածքում։

Դաղստանում ուղղաթիռի կործանման փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 3-րդ մասով (օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։

Ավիավթարի քննությունը կիրականացնի նաև Միջպետական ավիացիոն կոմիտեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս