Բուն խնդիրը տեղի ունեցածի վերաբերյալ «անտարբեր» շերտերի հետ խոսելն է, խնդիրը էմոցիաներից դուրս՝ պրագմատիկ դաշտում ներկայացնելը, բացատրելը․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բաալյանը գրել է․

«Կարծում եմ, որ բացարձակապես անիմաստ է Նիկոլ Փաշինյանին հիշեցնել այն, ինչ նրա պաշտոնավարման շրջանում տեղի է ունեցել Արցախի հետ, Հայաստանի սահմանների հետ, Հայաստանի պետական իրավունքների հետ, պետական ինքնության ու արժանապատվության հետ։

Դա բացարձակ անիմաստ է, որովհետեւ նա ճկուն հռետորության եւ գերազանց մանիպուլյատիվության շնորհիվ անհոգնե կրկնելու է նույն պատասխանները։ Ու այդ տեսարանները չեն ունենալու հանրային ոչ մի էֆեկտ, քանի որ հանրությունը այդ հարցերում ունի կարծրացած համոզումներ՝ ատելության կամ սիրո շրջանակում, իսկ այսպես ասած «անտարբերության» դաշում գտնվողները դրանից դառնում են առավել անտարբեր։ Ըստ այդմ, բուն խնդիրը տեղի ունեցածի վերաբերյալ հենց այդ՝ «անտարբեր» շերտերի հետ խոսելն է, խնդիրը էմոցիաներից դուրս՝ պրագմատիկ դաշտում ներկայացնելը, բացատրելը։ Դա շատ դժվար է, բայց հնարավոր չէ իրավիճակ փոխել առանց դրա։ Դժվար է, որովհետեւ պետք է բացատրվի նաեւ, որ քաղաքականություն փոխելը չի նշանակելու պատերազմ, չի նշանակելու պրիմիտիվ ռեւանշիզմ։

Այս հարցերին եթե մենք չենք արժանացնում բավարար ուշադրություն, տեղապտույտը անխուսափելի է։ Իսկ ո՞ւմ կարող է ձեռնտու լինել տեղապտույտը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930