Բաժիններ՝

ՄԱԿ-ում նշել են, որ օզոնային անցքը փոքրացել է մինչև վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն չափերը

2025 թվականին Անտարկտիդայի երկնքում օզոնային անցքի չափերը մոտ են եղել վերջին երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում գրանցված նվազագույն ցուցանիշներին։ Օզոնային շերտը կարող է ամբողջությամբ վերականգնվել մի քանի տասնամյակի ընթացքում: Այս մասին հաղորդել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), որը մտնում է ՄԱԿ-ի կազմի մեջ:

«Անտարկտիկայի գոտում օզոնային անցքի խորությունն ու ընդհանուր տարածվածությունը 2025 թվականին եղել են զգալիորեն ավելի փոքր, քան 1990-2010 թթ. ընկած ժամանակամիջոցում։ 2025 թվականին օզոնային շերտի քայքայումը եղել է նվազագույններից մեկն ավելի քան երկու տասնամյակի ընթացքում. 2025 թվականին օզոնային անցքը չափերով դարձել է չորրորդ-հինգերորդը 1992 թվականից ի վեր, երբ արձանագրվել է (օզոնային շերտի) զգալի նվազում», – ասվում է կազմակերպության տարեկան պրոֆիլային զեկույցում։

2025 թվականին օզոնային անցքի առավելագույն չափը դիտվել է սեպտեմբերի վերջին։ Այդ պահին դրա ընդհանուր չափը կազմել է 1990-2010 թթ. ընկած ժամանակահատվածի միջին ցուցանիշի ընդամենը մեկ քառորդը։ ՕՀԿ-ում նշել են, որ այդ միտումը դիտվել է երկու տարի անընդմեջ՝ 2024 և 2025 թվականներին։ Կազմակերպությունում նշում են, որ «դա կտրուկ հակադրվում է 2020-2023 թթ. ընկած ժամանակահատվածում օզոնային անցքերի բացառապես մեծ չափերին»։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ վերջին երկու տարվա դինամիկան նշում է, որ 2020-2023 թթ. օզոնային անցքերի մեծ չափերն, ամենայն հավանականությամբ, բացատրվում են «բնական տատանումներով», իսկ դրանց չափերի նվազման երկարաժամկետ միտումը պահպանվում է։

«Դա շրջակա միջավայրի պաշպանության քաղաքականության հաջողության պատմություն է։ Օզոնային շերտը վերականգնվում է 2000 թվականից ի վեր, մենք կարող ենք լիակատար վերականգնումն ակնկալել մի քանի տասնամյակի ընթացքում», – մեկնաբանել է զեկույցն ՕՀԿ-ի գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930