Բաժիններ՝

Ռուսաստանը զինտեխնիկա է տեղափոխել Սիրիայում գտնվող իր ռազմաբազաներ

Ռուսաստանը նոր համաձայնագրի շրջանակում առաջին անգամ զինտեխնիկա է հասցրել Սիրիայում գտնվող իր ռազմական օբյեկտներ։ Մոսկվան և Դամասկոսը պայմանավորվել են Տարտուսի նավահանգիստն ու Հմեյմիմի ավիաբազան վերածել համատեղ ուսումնական և կարողությունների զարգացման կենտրոնների։

«Al Jazeera»-ի փոխանցմամբ՝ ռուսական չորս նավ սեպտեմբերի 7-ին հասել է Տարտուսի նավահանգիստ՝ օգոստոսին Մոսկվայի և Դամասկոսի միջև համաձայնագրի ստորագրումից հետո առաջին նման մատակարարումն իրականացնելով։

Սիրիան օգոստոսի սկզբին հայտարարել էր, որ 18 ամիս տևած բանակցություններից հետո կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Դրա համաձայն՝ Տարտուսն ու Հմեյմիմը, որոնք երկար տարիներ Ռուսաստանի հիմնական ռազմական հենակետերն էին Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում, պետք է վերածվեն համատեղ ուսումնական և կարողությունների զարգացման կենտրոնների։

Սիրիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ օբյեկտների քաղաքացիական գործունեության վերահսկողությունն անցնելու է Դամասկոսին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարան շարունակում են քննարկել երկու ռազմաբազաների հետագա կարգավիճակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930