Բաժիններ՝

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Բոլիվիան և Պարագվայն ավարտել են երկրների միջև սահմանի սահմանագծումը. գործընթացը մեկնարկել էր 1938 թվականից` Չակոյի պատերազմի (1932–1935 թթ.) ավարտից հետո։ Այս մասին հաղորդել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրների։

«Լա Պասում կայացված որոշումը 88-ամյա պատմական գործընթացի կուլմինացիան է։ Դրա շնորհիվ կհաստատվի ու կգրանցվի պարագվայաբոլիվիական սահմանի ողջ երկայնքը, որը պատմական քայլ կդառնա երկու երկրների միջև հարաբերություններում», – գործակալությունը մեջբերում է իր զրուցակիցների խոսքը։

Բոլիվիայի և Պարագվայի միջև սահմանի երկարությունը կազմում է 742 կիլոմետր, որից 38 կիլոմետրն անցնում է գետերով։ 1938 թ. հուլիսին Բոլիվիայի և Պարագվայի միջև ստորագրված Խաղաղության, բարեկամության և սահմանների մասին պայմանագրին համապատասխան ստեղծվել էր սահմանագծման հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողով, որն իր աշխատանքն սկսել էր այդ նույն թվականի դեկտեմբերին։

Պատմաբանների գնահատմամբ՝ Չակոյի պատերազմում զոհվել է 50 000 բոլիվիացի և 40 000 պարագվայցի. այդ պատերազմը համարվում է 20-րդ դարի խոշորագույն զինված հակամարտությունը Հարավային Ամերիկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930