Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթ, Կատար և Օման

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթ, Կատար և Օման:  

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

«Այցելությունների ընթացքում նախատեսվում է համապարփակ կերպով վերանայել վերոնշյալ երկրների հետ երկկողմ հարաբերությունները և քննարկել առկա համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը:

Նախատեսվում են նաև խորհրդակցություններ միջազգային հարցերի, մասնավորապես՝ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության պետ Բուրհանեթթին Դուրանը։  

Դուրանը հավելել է, որ այցերի շրջանակներում կստորագրվեն մի շարք համաձայնագրեր, որոնք կամրապնդեն երկկողմ հարաբերությունների իրավական շրջանակը։

Տեսանյութեր

Լրահոս