Բաժիններ՝

Պարեկների կանգնեցրած ավտոմեքենայում մարիխուանա կար

Հոկտեմբերի 14-ին Կոտայքի մարզի պարեկները Գառնիում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Ինֆինիտի» մակնիշի մի ավտոմեքենա։

Մեքենայում պարեկները նկատել են պոլիէթիլենային տոպրակ՝ լցված դեղնակաչավուն զանգվածով, ինչից հետո մեքենայի վարորդը և ուղևորը, երկուսն էլ Գառնու բնակիչ, ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 16-ին կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է 90 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։

Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս