Թուրքիան 2․2 կմ հեռահարության դիպուկահար հրացան է ստեղծել

Թուրք ինժեներ Մեհմեդ Սերթաչ Քարագյոզի խոսքով՝ Թուրքիան ստեղծել է ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող հեռահար դիպուկահար հրացան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ ինժեների՝ «MKE-408»-ի ստեղծամ համար հիմք է հանդիսացել նախկինում արտադրված «Bora-12», «KN-12» և «KNT» դիպուկահար հարացանների ստացման փորձը։

Քարագյոզը նշում է, որ 408 անունը պայմանավորված է տրամաչափով, դրանում օգտագործվում է 10․36 մմ-անոց փամփուշտ, իսկ հեռահարությունը հասնում է 2200 մ-ի։

Թուրքական մամուլում դիպուհակար հրացանի ստեղծման վերաբերյալ լուրերը հիմնականում վերնագրված են «Թուրքիան հաջողեց դժվար գործում» վերնագրով։

Տեսանյութեր

Լրահոս