Հայտնի չէ` Ծառուկյանը կմասնակցի՞, թե՞ ոչ
ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար թևը ներկայացնող պատգամավորների մեծ մասը դեռ չի որոշել` ինչպե՞ս քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, որն ԱԺ կներկայացվի ապրիլի 28-ի քառօրյա նիստում: Միաժամանակ, ԲՀԿ-ական մի շարք այլ պատգամավորներ հավաստիացնում են, թե քվեարկելու են այնպես, ինչպես որոշելու է խմբակցությունը: Պարզվում է, սակայն, խմբակցությունն արդեն որոշել է` պետք է քվեարկել «կողմ»:
Համենայնդեպս, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, պատասխանելով 168.am-ի հարցին` ինչպե՞ս է պատրաստվում քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, պատասխանել է.
«Բնականաբար, այնպես, ինչպես մեր խմբակցությունը և, բնականաբար, որոշել ենք, որ կողմ ենք քվեարկելու, ես էլգ»: Սակայն մեր թղթակցի հետ զրույցում մի շարք այլ գործարար ԲՀԿ-ական պատգամավորներ խուսափել են հարցից` ինչպե՞ս են քվեարկելու մի նախաձեռնությանը, որի հիմնական ջատագովներից մեկն իրենց կուսակցության առաջնորդ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է:
Սակայն այս պատգամավորներին կարելի է հասկանալ, քանի որ առայժմ հայտնի չէ նաև` Գագիկ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է ապրիլի 28-ի նիստին, որի ընթացքում քննարկվելու է իր հայտարարած «կոնսոլիդացիայի» արդյունքում ծնված նախաձեռնությունը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: