Բերման է ենթարկվել «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը

Բերման է ենթարկվել «Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը: Այս մասին հայտնում է «Մեր ձեւով» շարժումը:

«Բերման է ենթարկվել «Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես իրավապաշտպան փորձում էր հանդարտեցներ Գյումրու քաղաքապետարանում ստեղծված անթույլատրելի իրավիճակը»:

Հիշեցնենք՝ հաղորդել էինք, որ լարված իրավիճակ է Գյումրու քաղաքապետարանում: Առավոտվանից ԱԱԾ-ն Գյումրու քաղաքապետարան էր մտել:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Ավելի ուշ Վարդան Ղուկասյանին տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031