«Սպուտնիկ Ադրբեջանի» գլխավոր խմբագիրը ազատ է արձակվել և վերադարձել Մոսկվա

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գլխավոր խմբագիր Իգոր Կարտավիխը հայտնել է, որ Բաքվում կալանքից ազատ արձակվելուց հետո ժամանել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ինձ լավ եմ զգում և ուրախ եմ տուն վերադառնալու համար», – ասել է նա իրեն դիմավորող գործընկերներին։ Անցյալ շաբաթ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Բաքվում գտնվող «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գլխավոր խմբագրի նախնական կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ 

Հոկտեմբերի 19-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր խմբագրի՝ Մոսկվա տեղափոխվելու մասին:  

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գլխավոր խմբագիր Իգոր Կարտավիխը և գործակալության այլ աշխատակիցներ Ադրբեջանում կալանավորվել էին 2025 թվականի հունիսի վերջին։

Նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։

Տեսանյութեր

Լրահոս