Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է

Գյումրու ձերբակալված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, Հակակոռուպցիոն կոմիտե եկած շտապօգնության բրիգադը նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերել։

Այս մասին լրագրողներին հայտնեց Գյումրու քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

Ավելի վաղ էլ փաստաբան Արամայիս Հայրապետյանն էր հայտնել, որ Վարդան Ղուկասյանն առավոտվանից իրեն լավ չէր զգում։

Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետին ձերբակալել ու տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Նրան մեղադրում են կաշառք վերցնելու մեջ։ Ղուկասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031