
ՌԴ-ն պատրաստ է ընդլայնելու Իրանի հետ համագործակցությունը բոլոր բնագավառներում. Պեսկով

Իրանը Ռուսաստանի գործընկերն է, և Մոսկվան պատրաստ է ընդլայնելու համագործակցությունը Թեհրանի հետ բոլոր բնագավառներում:
Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանն, անկասկած, պատրաստ է ընդլայնելու համագործակցությունն Իրանի հետ բոլոր բնագավառներում: Իրանը մեր գործընկերն է, և մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են: Մենք դա կանենք նաև հետագայում», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին: