
Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձը նախատեսվել է կատարել 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց. ՌԴ ՔԿ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործի քննությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«National Socialism/White Power»-ի ահաբեկչական կազմակերպության հիմնադիրը (որը Ռուսաստանում համարվում է ահաբեկչական և արգելված կազմակերպություն) և դրա 11 անդամ, որոնք մեղադրվում են լրագրող Մարգարիտա Սիմոնյանի սպանությունը կազմակերպելու մեջ, համաձայնել են հանցագործությունը կատարել 50,000 դոլարի դիմաց։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական խոսնակ Սվետլանա Պետրենկոն։
Սպանության դավադրության մեջ ներգրավված անձանց նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Նրանց մեղադրանք է առաջադրվել մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, ատելություն հրահրելու, զինված կողոպուտի և սպանության դավադրության համար։
Հետաքննիչները կարծում են, որ կազմակերպության անդամներ Բալաշովը, և Եգոր Սավելևը համաձայնել է սպանել Սիմոնյանին անհայտ անձանց խնդրանքով: Հանցակիցները տեղեկություններ են հավաքել նրա ժամանակացույցի և ճանապարհորդության երթուղիների մասին: Հրազեն և զինամթերք պատվիրատուներից ստանալուց հետո նրանք պլանավորել են իրականացնել դավադրությունը