«Մեր մշակույթը հետևյալն է, որ անպայման կամ պիտի լավը ասես, կամ ՝ վատը, որը շատ արհեստական է։ Իր դաստիարակությունը ասում է, իսկապես ես էլ կարծում եմ, որ չպետք է ուրանալ որ Սերժ Սարգսյանը մեծ ավանդ ունի պատերազմում»:
«ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երբ ապրիլին լրացած կլինի ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետը, «Ա1+» հեռուստաընկերությունը լայն թափով եթեր կվերադառնա։ «Ժողովուրդի» իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նույնիսկ բանակցություններ են սկսվել այդ կապակցությամբ»:
«Մի երկու այսպիսի ելույթ էլ, և միջազգային դիտորդները կարձանագրեն՝ ՀՀ նախագահական ընտրություններն անցան լուրջ մրցակցության պայմաններում. Սերժ Սարգսյանը ինքնամոռաց դուրս էր եկել Սերժ Սարգսյանի դեմ»։
«Օսկանյան-Ծառուկյան վերջին շրջանում լարված հարաբերությունները, որ կապված էին Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ Ծառուկյանի և ԲՀԿ պահվածքի հետ, տեղատվություն են ապրել»:
«Մի տարեց մարդ նախագահին խորհուրդ տվեց, որ գյուղատնտեսության նախարարին նշանակի անձամբ նախագահը, ոչ թե նշանակվի կուսակցությունների կողմից»։
«Դու ո՞վ ես, ի՞նչ իրավունք ունես ինձ հարց տաս, ես հարցազրույց չեմ տալիս»:
«Տնօրենը կոլեկտիվի ժողով է հրավիրել, որին ես մասնակցել եմ և հորդորել, որ մասնակցեն ընտրություններին, էդքանը»:
««Գործարար» հայուհիները համաձայնության են եկել ու անցել գործի։ 2011թ. ապրիլի 21-ին հնագույն մասնագիտությամբ զբաղվելու համար Թուրքիայի Տրապիզոն քաղաք են ժամանել մարմնավաճառուհիներ Մարինան և Հայկանուշը»։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում բանավոր կարգով ներքին հրահանգ է իջեցվել, որին պարտավոր են ենթարկվել բոլոր սպաները»:
«Վարդան Ղուկասյանը դեռ չի հարցաքննվել։ Արդյո՞ք նա քրգործում որևէ կարգավիճակ կստանա, թե կհամալրի այն նախկին պաշտոնյաների շարքը, ովքեր նմանատիպ հոդվածներով քրգործերով, նույնիսկ, որպես վկա չեն անցնում, ցույց կտա ժամանակը»։
«Պարզվում է` ոչ միայն նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է բավականին օդիոզ ֆիգուր, այլև նրա հետ «փոխկապակցված» անձինք՝ «Միտք» կենտրոնի երբեմնի ներկայացուցիչ Էդգար Հելհելյանը, որն էլ իր հերթին «փոխկապակցված» է եղել ԱՊՀ երիտասարդական խորհրդի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանի հետ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում. «Վերջինս ժամանակին մեզանում մեծ աղմուկ հանած պուտինյան ակումբների ճարտարապետն էր, թե ինչ […]
«Գյումրին, լինելով ՀՀ երկրորդ քաղաք, միշտ էլ ուրույն կարծիք է ունեցել նախագահական ընտրությունների վերաբերյալ, ուստի Ր. Հովհաննիսյանը բավական շատ ձայներ կտանի Գյումրիից»:
Վարդան Սեդրակյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել այդ խոսքերը։ «Ես ինչ-որ մեկի հարազատների ասածը չեմ մեկնաբանում, դրա համար կա համապատասխան ծառայություն»»:
«5 տոկոս նախագահի անձը, 10 տոկոս՝ նրա ծրագիրը։ Իսկ մնացա՞ծը։ Գիտեմ, որ խիստ ոչ ժողովրդահաճո միտք եմ արտահայտում, բայց մնացածը կախված է մեզնից»։
«Ականատեսներն ասում են` հարսանքավորները, նորապսակներին թողած, շտապել են մոտիկից տեսնել նախագահի բերած նվերը»:
«Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունները բարելավելու արդյունքում վատ վիճակում է դրել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին»։
«Անցած տարվա հունվարին մեկնած և ժամանած ուղևորների բացասական հաշվեկշիռը 6 հազար 844 էր»։
«Էջմիածին քաղաքի Մայր տաճարին հարող տարածքում ավտոկայանատեղերի համար սահմանված գումարները «ֆանտաստիկ» են»։
«Անձնագրերի պատճեները հավաքվելու են ամբողջ հանրապետությունով մեկ սփռված եկեղեցական ենթակայության կառույցներից, այդ թվում՝ էջմիածնի և Սևանի ճեմարանների սաներից։ Գործի գլխավոր պատասխանատու է նշանակվել Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը»։
«ՀՀ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցները պարբերաբար խնդիրներ են ստեղծում Սերժ Սարգսյանի համար»։
«Լոռու մարզի դատախազությունը փորձում է Վանաձորի քննչական բաժնին ստիպել դադարեցնել անցյալ տարի «Մուշ» ռեստորանում ծեծելով սպանված երևանցի փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով ձերբակալված Սամվել Դիլոյանի դեմ քրեական հետապնդումը»։
«Երեկ մեր թղթակցի հետ տեղի ունեցած երկու միջադեպ ուղղակիորեն հաստատել են Ահարոն Ադիբեկյանի հրապարակած տվյալները՝ Սերժ Սարգսյանի բարձր վարկանիշի մասին»։
«Երբ լրատվամիջոցները, հ/կ-ները կամ ակումբները առաջարկում են երկու թեկնածուներին գալ բանավեճի, նրանք, բացի նախագահի հետ բանավիճելու ցանկությունից, ներկայացնում են ևս մի փաստարկ՝ նա ո՞վ դառավ, որ ես նրա հետ բանավիճեմ, նա իմ տրամաչափի մարդ չէ»։
«Պարույր Հայրիկյանի կրակոցների գործով Սեդրակյանի հարևաններին ձերբակալելուց հետո, բնականաբար, ԱԱԾ հարցաքննության կկանչվի նաև էպոսագետը»։
«Նոր Նորքի զանգվածում ավանդաբար ուժեղ համարվող ԲՀԿ-ի ոչ անհայտ «բաղկացուցիչներ» Կոբրան` Վարդան Վարդապետյանը, Արթուր Կեսոյանը լարված ու ինքնաբուխ աշխատում են նախագահի օգտին»:
«Դավիթ Վարդանյանը նախ սովորել է Հյուսիսային համալսարանում, այնուհետևԿԳ նախարարի հրամանով տեղափոխվել է ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի հեռակա կրթական համակարգ, ապա մեկ տարի անց՝ առկա ուսուցման համակարգ»։
«Միջազգային Ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին մոտ կանգնած մեր աղբյուրների հավաստմամբ` «Կարֆուր» ցանցի առաջ հարուցած խոչընդոտները կարող են ծանր հետևանքներ թողնել ՀՀ վարկանիշի վրա»:
Ելույթից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը իջևանցի մի քանի դեռատի աղջիկների և լրագրողների ուղեկցությամբ ոտքով այցելեց մարզպետարան, մտավ մարզպետի աշխատասենյակ: Նա մարզպետ Արմեն Ղուլարյանին հորդորեց, որ այս անգամ ընտրությունները ազատ անցկացվեն, դա Սահմանադրության պահանջն է:
«Տեսակետ կա, որ Անդրիաս Ղուկասյանը ՄԻԱԿ-ի ձախողված «պրոյեկտն» է, համաձա՞յն է սրա հետ ՄԻԱԿ նախկին առաջնորդ, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական, Աժ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը»։
«Աստված ազատի մեզ չարից, փորձանքից ու մանավանդ, էսպիսի ընտրությունների երկրորդ փուլից, ամեն»։