«Եթե չկա ապացույց, ի՞նչ իրավունքով է նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, իսկ այժմ՝ նախագահի թեկնածուն նման հայտարարություններ անում…»:
«Թեև հայտարարագրում նշված չէ, սակայն Ա. Բաղդասարյանին է պատկանում «Հայասի գրուպ» ընկերությունը, որն արտադրում է հանրահայտ «ՕԵԿ-ական ջեմերն ու մուրաբաները»»:
«Մեկը Սերժ Սարգսյանի փոխարեն անցնում էր երիտասարդների միջով, ում պետք է ոգևորությամբ և ծափերով դիմավորեին»։
«Աժ Հանրապետական խմբակցությունը երեկ էթիկայի հանձնաժողովից ետ է կանչել Դավիթ Հարությունյանին»։
«ՀՀԿ ԳՄ որոշ անդամներ փորձել են նախագահ Սերժ Սարգսյանին տրամադրել «Բարգավաճ Հայաստանի» և այդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունները կարգավորելու և նորից համագործակցելու մտքին»:
«Կարող էր, չէ՞, Վեհափառն իր մտերիմներից մեկին «ատկատով» տրամադրել բարեկարգումը, առավել ևս, որ այդ տարիներին «ատկատները» չէին բացահայտվում, բայց կաթողիկոսն այնքան օրինապաշտ եղավ, որ պատահական մեկը շահեց տենդերը: Բաց և թափանցիկ մրցույթով հաղթած դյուրահավատը, սակայն, ենթարկվեց փորձության»:
«Վեճը սկսվել է Վարդան Օսկանյան-Լևոն Զուրաբյան գաղտնալսմանը հաջորդող ՀԱԿ նիստում»։
«Նախօրեին ահազանգ ենք ստացել որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օրերս սպայակազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերջիններիս հրահանգել է փետրվարի 18-ին իրենց հետ ընտրատեղամաս տանել հինգական մարդ»:
«Նրանք առաջարկում են քաղաքակիրթ ընտրություններ անցկացնել։ Ինչն առաջին հերթին նշանակում է հայհոյանքի և անձնական վիրավորանքների բացառում մրցակիցների հասցեին»։
«ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ՝ բավական բարդ կացության մեջ են հայտնվել Հանրապետական կուսակցության հետ դե ֆակտո և դե յուրե կապ չունեցող համայնքները»:
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելելով ֆիզկուլտինստիտուտ, իր համար լուծել է ռեկտորի խնդիրը՝ ինստիտուտի խորհրդի նիստում հավանություն տալով գործող ռեկտոր Վահրամ Առաքեյյանի թեկնածությանը»։
«Հայ կինոարտադրության համար անպատմելի գումարներով նկարահանված Հրաչ Քեշիշյանի «Հայրենիք ստեղծելով. Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որ նաև ՀՀԿ-ի նախընտրական փուլի բաղկացուցիչն է, հանդիսատեսի դատին կներկայացվի հունվարի 28-ին»:
«Այդ հանդարտ իրավիճակը թույլ է տալիս նախ՝ ավելի ուշադիր լսել այն առաջարկները, որոնցով հանդես են գալիս նախագահի թեկնածուները, երկրորդ՝ մղել մեր քաղաքական ուժերին, այսպես ասած, «դեմքով շուռ գալ» դեպի հասարակական խնդիրները»։
«ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը երեկ Դուբայում գրանցված մի ինչ-որ «Ռասիա ՖՉԷ» ընկերության տնօրեն ոմն ՋոզեՖ Բարկովսկու հետ համաձայնագիր է ստորագրել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության վերաբերյալ»։
Ընդամենը նոյեմբերին նույն Իրանը դադարեցրել էր մոտ 52 անուն տարատեսակ ապրանքների ներկրումը Հայաստան, ընդ որում առանց որևէ բացատրության։
«Խնդիրն առնչվում է հատկապես ՀԱԿ ներքին ժողովրդավարությանը, որովհետև այնտեղ որոշումները կայացվում են միանձնյա»:
«Կոտայքի մարզային ծառայությունը շարունակում է անգործություն ցուցաբերել: Ազատված բանվորներին պատասխանել են, թե տնօրենը դեռ արձակուրդի մեջ է, իսկ օգնականներին որևէ կերպ հնարավոր չի եղել գտնել»:
«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում նաև` ՀԱԿ-ի անդամները և այդ թվում նրանք, ովքեր Կոնգրեսի անդամ չեն, մենք բոլորս կանգնած ենք ճգնաժամի առաջ»:
«Թիկնապահների ծառայությունից օգտվելու մասին թեկնածուներից մինչ այժմ հայտարարել է միայն Արամ Հարությունյանը՝ հայտնի «Նուռ» մականունով»:
«81 համարի երթուղին պատկանում էր Աժ վաղամեռիկ պատգամավոր, ՀՀԿ-ական Մելիք Գւսսպարյանին։ Ըստ էության, նրա բիզնեսը «խլել» են որդուց քաղաքապետ Տարոն Մարգարյանի «բարձր հովանավորությամբ»»։
«Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է, որ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն իսկապես 10 հազար ժամ արտաժամյա աշխատել է, և որ ոստիկանությունը նրան պարտք է 6.5 միլիոն դրամ»:
«Ֆիլմի համար գումար տրամադրողների ցանկում է Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերից Մաքսիմ Հակոբյանը, որը մի քանի միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հրաչ Քեշիշյւսնին Նժդեհի մասին ֆիլմ նկարահանելու համար»։
«Հովիկ Աբրահամյանը, թերևս, չի ցանկանում Ավանում Սերժ Սարգսյանին սպասվող թուրքմենբաշիական արդյունքների դափնիները թողնել Ռուբեն Հայրապետյանին»։
«Հին նոր տարին նշելու ավանդույթից չի շեղվում նաև ապարանյան կլանը։ Այս տարի ևս Ապարանի հրապարակում մեծ տոնակատարություն էին կազմակերպել, ինչը լայնորեն լուսաբանվեց եթերով»։
«Ըստ Տիգրան Կարապետյանի՝ ընտրական ողջ գործընթացը շինծու է, իսկ բոլոր առաջադրված թեկնածուները՝ դրածոներ»:
«Ինչպես և ամեն ինչը, քաղաքականությունը Հայաստանում ճգնաժամ է ապրում, և հասարակությունը թերևս պետք է դրանից մի քիչ հանգստանա։ Դրա արդյունքում, հնարավոր է, կհստակեցվեն քաղաքական գործունեության չափանիշները»։
«Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, գազի սակագնի շուրջ կայացվել է վերջնական որոշում, ապրիլի 1-ից «Գազպրոմը» Հայաստանին գազը վաճառելու է 1000 խմ-ն 240 դոլարով՝ այժմյան 180 դոլարի փոխարեն»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում. «Ըստ մեր տեղեկությունների՝ համապատասխան պայմանագիրն արդեն պատրաստ է, մնում է պաշտոնական հրապարակումը։ Ամենայն հավանականությամբ, այն կհրապարակվի արդեն նախագահական ընտրություններից հետո։ […]
«ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, թե համոզված է, որ ԲՀԿ–ականների համար կուսակցության և կուսակցության առաջնորդի դիրքորոշումը առաջնային և կարևորագույն, իրականացման համար ենթակա նշանակություն ունեցող երևույթներ են»:
«Երևանի թիվ 106 մանկապարտեզում ավագ խմբի դաստիարակը կպչուն ժապավենով փակել է երեխաներից մեկի բերանը»։
«Գրքի շապիկի վրա հեղինակի անուն-ազգանունև է՝ Գագիկ Ծառուկյան։ Այլ անուն չկա»: