Բաժիններ՝

Ինչո՞ւ հրդեհվեց «Սպայկան». մամուլ

««Սպայկա» ընկերության պահեստներում նախորդ գիշերվանից բռնկված հրդեհը միայն երեկ՝ կեսօրից հետո ԱԻՆ աշխատակիցներին հաջողվեց մարել: Ընդ որում, հրդեհը մարելու համար փրկարարները ստիպված եղան քանդել շենքի որոշ հատվածներ, քանի որ ներսում դյուրավառ հեղուկ, պլաստմասսե տարաներ ու արկղեր կային, որոնք թույլ չէին տալիս արագ մարել կրակը:

Բարեբախտաբար, ընկերության փաստաթղթերը չեն այրվել, սակայն «Սպայկան» միլիոնավոր դոլարի վնասներ կրեց: Իսկ թե ինչի հետևանք էր հրդեհը, երեկ որևէ մեկը չէր խոսում այդ մասին. հետաքննությունը կպարզի: Միայն հայտնի է, որ ընկերությունը շատ գյուղացիների բավական մեծ թվով գումար էր պարտք»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

««Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Սպայկա» ՍՊԸ-ն հիմնադրել է Դավիթ Ղամբարյանն իր եղբոր հետ: Սակայն երբ 2008թ. Դ. Ղամբարյանը, ինչպես ՀՀ բնակչության մեծ մասը, մասնակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման հանրահավաքին, շատերի պես նրան էլ կալանավորեցին:

«Ժողովուրդին» հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթն իր «պատիժը» կրել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Նրա ազատվելուց հետո ընկերության համասեփականատեր է դարձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Սակայն մոտ մեկ տարի առաջ Քոչարյանի որդին իր բաժնեմասը վաճառել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս